Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գազալցակայանները անբարեխիղճ մրցակցությա՞ն են գնացել

Դեկտեմբեր 11,2014 17:55

Aravot.am-ի հետ զրույցում տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը չի բացառում, որ գազալցակայաններն, այս օրերին, օգտվելով առիթից, անբարեխիղճ մրցակցության են գնում` գազի գինը մոտ 10-30 դրամով արհեստականորեն թանկացնելով: Մեր հարցին, թե, եթե «Գազպրոմ Արմենիան» գազի գնի բարձրացման մասին հայտ չի ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, հետեւաբար ոչ էլ գազալցակայաններն են նոր սակագնով գազը ձեռք բերում, ինչո՞ւ են գազը թանկացրել, պարոն Խաչատրյանն ասաց, որ, ամենայն հավանականությամբ, այս թանկացումը պայմանավորված է դոլարի փոխարժեքով:

«Ռուսաստանն այս շրջանում դոլարային գին է պահանջում մեզնից, եւ բնականաբար, դոլարը Հայաստանում թանկացել է, տնտեսության մեջ տաս տոկոսանոց շոկը որոշակի ազդեցություն է թողնում նաեւ գների վրա: «Գազպրոմ Արմենիան» մեզ գազը վաճառում է դրամով, բայց Ռուսաստանից գնում է դոլարով, մեզնից վերցրածը պետք է փոխարկի դոլարի եւ այս պարագայում, նա ուղղակի իր ծախսերը չի հանի: Դա տեղի է ունենում ավտոմատ կերպով, պայմանավորված կուրսի փոփոխություններով, բնականաբար, կողմերից որեւէ մեկը պետք է վնաս կրի եւ այդ կողմը միշտ սպառողն է լինում»:

Մեր ճշտող հարցին, թե գազալցակայանը, եթե գազամատակարարից դրամով է գնում, ինչո՞ւ է թանկացրել, պարոն Խաչատրյանն ասաց, որ գուցե «Գազպրոմ Արմենիան» այլեւս չի ուզում վնասներ կրել եւ ինչ-որ առումով գազը թանկացրել է:

Նշենք, որ մի շարք վարորդներ դժգոհում են, որ գազի լիցքավորման կետերում 1 խմ գազը 200-ից դարձել է 210, 220, իսկ որոշ լիցքավորման կետերում էլ` 230 դրամ:
Aravot.am-ի հարցումները, սակայն, ցույց տվեցին, որ կան լիցքավորման կայաններ, որոնք ոչ մի դրամով գազի գինը չեն բարձրացրել:

Մեզ հետ զրույցում Շիրակի մարզում խոշոր լիցքավորման կայաններից մեկի սեփականատերը վստահեցրեց, որ ինչպես որ գազը գնել են մինչ օրս, այդքանով էլ ձեռք են բերում եւ որ գազալցակայաններն են արհեստական թանկացումներ անում:
Այս լիցքավորման կայանում այսօրվա դրությամբ գազի մեկ խմ-ն արժեր 200 դրամ:
«Մի բան էլ ուզում ենք էժանացնել, մարդկանց ձեռքը գումար չկա, չեն կարողանում վճարել»,-ասաց մեր զրուցակիցը` փաստելով, որ այս օրերին նկատել են, որ գազի խտությունն է պակասել:

Եղեգնաձորի տարածաշրջանում գազալիցքավորում կատարող մի ընկերության աշխատակից էլ ասաց, որ վերջին շրջանում իրենց մոտ գազի մեկ խմ-ի գինը չի փոխվել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031