Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյանը հակադարձում է Սերգեյ Լավրովին

Դեկտեմբեր 11,2014 18:20

«Ըստ պարոն Լավրովի` ՌԴ-ն, Ղազախստանն ու Բելառուսը պետք է տնտեսական պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ», նշում է Շահնազարյանը:

Պաշտոնական Մոսկվան չի բացառում հավանականությունը, որ Մաքսային միության շրջանակներում կարող է անհրաժեշտություն առաջանալ հակադարձելու Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցներին, այսօր ru-an.info-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Lavrov

 

«Մաքսային միության նորմատիվ իրավական դաշտը դրա մասնակիցներին թույլ է տալիս առեւտրական բնույթի համատեղ քայլեր ձեռնարկել՝ երրորդ երկրների կողմից միության անդամներից որեւէ մեկի վրա տնտեսական ճնշումների գործադրվելու դեպքում։ Այնուամենայնիվ, ներկա դրությամբ Մաքսային միության օրակարգում այդ գործողությունների իրականացման հարցը դրված չէ։ Սակայն չենք բացառում, որ նման անհրաժեշտություն կարող է առաջանալ ապագայում»,- ասել է Լավրովը։

Հայաստանի Ազգային անվտանգության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը Aravot.am-ի հետ զրույցում հակադարձելով Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի վերոնշյալ հայտարարությանը, նկատեց. «Այդ դեպքում, առաջին հերթին Եվրասիական միության անդամներ` Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը պետք  է տնտեսական պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ, որոնք, ինչպես հայտնի է, ծայրահեղ տնտեսական պատժամիջոցն են կիրառում Հայաստանի նկատմամբ` Հայաստանը շրջափակման են ենթարկում»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031