2014 թ. մայիսի 13-ին ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի և գործադիր տնօրեն Ջիանի Ինֆանտինոյի կողմից ստորագրված փաստաթղթով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային շնորհվել էր ՈՒԵՖԱ-ի մարզչական կոնվենցիայի ամբողջական անդամակցության կարգավիճակ:
Որոշումը կայացվել էր՝ հիմք ընդունելով ՀՖՖ կողմից 2012-2013 թթ. կազմակերպված ՊՐՈ արտոնագրի առաջին դասընթացի հաջող անցկացումը: ՈՒԵՖԱ-ի մարզչական կոնվենցիայի անդամակցության կարգավիճակի սույն փոփոխությամբ եվրոպական ֆուտբոլի ղեկավար մարմինը հաստատում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրավունք է ստանում կազմակերպել ՈՒԵՖԱ-ի մարզչական Բ, Ա և ՊՐՈ արտոնագրի դասընթացներ և շնորհել ՈՒԵՖԱ-ի համապատասխան դիպլոմներ և արտոնագրեր ՈՒԵՖԱ-ի մարզչական կոնվենցիայի շրջանակներում: Վերոնշյալ փոփոխության վերաբերյալ հռչակագիրը ՈՒԵՖԱ-ի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ստորագրվել է 2014 թ. նոյեմբերի 21-ին Կիևում: