Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արշակ Սադոյան. ԵՏՄ-ն տնտեսապես եւ անվտանգության տեսանկյունից ձեռնտու չէ

Դեկտեմբեր 11,2014 17:16

«Բավականին տհաճ գործընթացներ են ընթանում»,- այսօր՝ դեկտեմբերի 11-ին, «Հենարան» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը:

Նա խաբեություն է համարում այն կարծիքը, թե Եվրասիական տնտեսական միությունը տնտեսապես եւ անվտանգության տեսանկյունից ձեռնտու է: Ըստ նրա՝ դրամի արժեզրկման գործընթացն ապացուցեց, որ դա այդպես չէ. «Ես համարում եմ, որ Կենտրոնական բանկը չպետք է փորձի ինչ-որ ձեւով կանգնեցնել եւ իր պահեստային միջոցները գցի շուկա, որ կանխի գնաճը, միեւնույն է, դա անսպառ գնալու է Ռուսաստան եւ բացարձակ անիմաստ կլինի: Ինձ մի բան է հետաքրքրում՝ հասկանո՞ւմ են, արդյոք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հանրապետական կուսակցության պատգամավորները, որ ինչ ահավոր վտանգի տակ են գտնվում, եթե պատժամիջոցները հասնեն Հայաստան»:

Անդրադառնալով կարծիքին, թե Եվրասիական տնտեսական միությունը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը, Արշակ Սադոյանը հայտարարեց, որ իրենց համար դա միեւնույնն է. «Վերջիվերջո, պատից կախված զենքը կրակելու է: Պատկերացրե՛ք, մեր բարեկամը, որ մեզ հրավիրում է միություն կազմելու, մեր ամենաոխերիմ թշնամուն տալիս է դանակ՝ մեզ սպանելու, այդպիսի բան կլինի՞»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031