Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը զարգանում է ազատ խոսքի հարցում, Ադրբեջանը՝ քայքայվում. բրիտանացի նախարար

Դեկտեմբեր 11,2014 17:11

Եվրոպայի հարցերով Մեծ Բրիտանիայի նախարար Դեյվիդ Լիդինգթոնի կարծիքով, խոսքի ազատության հարցում Հայաստանում զարգացումներ են նկատվում:

«Խոսքի ազատության առումով դրական զարգացումներ են տեղի ունենում Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում և Ղրղըզստանում, որոնք մասամբ ազատ երկրներ են, սակայն պետք է ավելի շատ ջանք ներդնել», – մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ իր բլոգում գրել է նախարարը:

Մեկնաբանելով Ադրբեջանում տիրող իրավիճակը՝ Լիդինգթոնն անդրադարձել է աղմկահարույց վերջին դեպքին՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Խադիջա Իսմայլովայի նկատմամբ հետապնդումներին, որին ինքնասպանության դրդման մեղադրանքով կալանավորել են 2 ամսով:

«Անցած ամիս ես այցելել եմ Ադրբեջան, որտեղ դեռևս ճնշվում են մամուլի և ազատ արտահայտման իրավունքները: Խադիջա Իսմայլովայի գործը լրագրողների նկատմամբ սիստեմատիկ հետապնդումների շարունակությունն է», – նշել է բրիտանացին, բայց ավելացրել, որ Ադրբեջանը միակ երկիրը չէ, որը «քայքայում» է լրատվամիջոցների ազատությունը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031