Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սիլվա Ադամյան. «Մարդիկ կարող են Հայաստանում նախագիծ չունենալով հանք շահագործել»

Դեկտեմբեր 11,2014 17:08

Այս տարվա ընթացքում բնապահպանները հանքարդյունաբերության, ջրային ռեսուրսների եւ կենսաբազմազանության հետ կապված մի շարք խնդիրների մասին են բարձրաձայնել: Ունեցել են մի շարք ձեռքբերումներ, որոնց մասին այսօր` «Անալիտիկ» ակումբում «Թռչնասերների ակումբ» հ/կ-ի նախագահ, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը ներկայացրեց, թե ինչ հարցերում են հաջողության հասել: «Կառավարության այն որոշումը, որ կա, Սեւանից 5 տարի շարունակ 240 մլն խորանարդ մետր ջուր պետք է բաց թողնվեր` կասեցվեց, 5 տարին դարձնելով մեկ տարով»,-ասաց Սիլվա Ադամյանը, ավելացնելով, որ քանի դեռ կառավարման համակարգը այս վիճակում է, նրանց բոլոր ջանքերը, քիչ են լինում:

Տիկին Ադամյանը ասաց, որ այս տարի իրենց փորձագետները լուրջ գիտական հոդվածներ, հիմնավորումներ են ուղղել կառավարություն, բնապահպանության նախարարություն, հանդիպել Ազգային ժողովի բնապահպանության եւ գյուղատնտեսության հանձնաժողովի հետ` քննարկել են Մելիքի հանքավայրի հետ կապված, Թուխ Մանուկի հանքավայրի, Սեւանա լճի ջրբացթողումների հարցերը:

Ինչ վերաբերում է կենսաբազմազանությանը, ապա, Սիլվա Ադամյանը ասաց, որ իրենք այս հարցը բարձրաձայնում են 2011 թվականից կենդանիների պաշտպանության, մասնավորապես գայլերի նկատմամբ «անխնա, աննորմալ» որսը, որը երկկողմանի` սոցիալական եւ բնապահպանական` լուրջ վնասների է բերում:
«Այս տարի գյուղացին, որ մինչեւ այս մեր մեջ թշնամի էր տեսնում, հիմա իրենք էլ են միացել մեզ եւ հասկացել, որ իրենք էլ պետք է վեր կենան բողոքեն եւ այն գումարները, որը կառավարությունը ուղղում է գայլերի որս իրականացնելու համար պետք է ներդնի գյուղական համայնքների ամրապնդման, գոմերի, եւ շների ձեռք բերման ոչ թե որսորդներին տա գումարը ու հարցը նորից թողնի անավարտ»,-ասաց տիկին Ադամյանը:

Մասնագետը մեծ ձեռքբերում է համարում գայլերի դեմ պայքարելու գործում «Էլեկտրական հովիվների» կիրառությունը:

Ըստ տիկին Ադամյանի, կարեւոր էր նաեւ այն, որ բնապահպաններն այս տարի կարողացան ուսումնասիրել էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության գործունեությունը եւ կեղծիքները, վեր հանելով Թուխ Մանուկի հանքավայրի մասին կեղծ փաստաթղթերի համակարգը.

«Հասկացանք, որ մարդիկ կարող են նախագիծ չունենալով Հայաստանում հանք շահագործել եւ սրանք լուրջ կոռուպցիոն ռիսկեր են, որոնք պիտի բարձրաձայնվեն, շտկվեն, եւ այն մարդիկ, որոնք, որ գրիչի մի շարժումով փոխում են թվերը, կեղծում փաստաթղթերը` նրանք ի վերջո պետք է պատասխանատվություն կրեն իրենց արածների համար: Մենք չենք ասում, որ Հայաստանը չպետք է ունենա հանքարդյունաբերություն, այլ խնդիրը այն է, որ պետք է ունենալ ճիշտ կառավարվող հանքարդյունաբերություն»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031