«Եռյակը կողմ է, որպեսզի Հայաստանը դառնա ռազմավարական գործընկեր, մեր թշնամուն զենք վաճառեն, դանակը մեր գլխին կախված լինի, եւ նրանք էլ դրանից փող աշխատեն»,- այսօր՝ դեկտեմբերի 11-ին, «Հենարան» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը:
Արշակ Սադոյանը նշեց, որ իրեն հետաքրքիր է, թե խորհրդարանական ոչ իշխանական եռյակի անդամները ինչպես են համարձակվում ներկայանալ որպես ժողովրդի կարծիքը հայտնողներ. «Կարո՞ղ է մի քանի հատ էլ բիզնես իրենք ունեն Ռուսաստանում: Թե Ռուսաստանը թո՛ղ թալանի Հայաստանին, Ռուսաստանի միջոցով փողերը կգա նրանց: Այս վիճակում համարձակվում են միտինգներ անել: Գոնե, Րաֆֆի Հովհաննիսյանը մի կերպ փորձում է ձերբազատվել»:
Նա համարում է, որ այդ ամենի մեջ ներքաշված է նաեւ Հայոց համազգային շարժումը. «Այս Համաժողովրդական շարժումը հանձինս՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, նրա կողմնակիցների, հանգիստ Հայաստանի ապագան ծախում է: Բնական է»:
Պարոն Սադոյանը խայտառակություն անվանեց եռյակի կազմակերպած հանրահավաքները. «Կոռուպցիայի դեմ պայքարում են եւ միտինգներ են անում եւ ո՞վ Բարգավաճ Հայաստա՞նը: Երբ որ ամենամեծ հարկ չմուծողները հայտարարում են նրա մասին, որ պետք է պայքարել կոռուպցիայի դեմ, հարց է ծագում՝ ինչպե՞ս, կարո՞ղ է ուզում ես կտրես այն ճյուղը, որի վրա կանգնած ես»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ