11 դեկտեմբերի 2014
Պարոն Կարեն Անդրեասյանին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Կարդացեք նաև
Երեւան, Հայաստանի Հանրապետություն
ԺԽ-Ե-0375/14
Հարգելի պարոն Անդրեասյան,
Զանգվածային լրատվամիջոցներով տարածվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի հայտարարությունը Սերժ Սարգսյանին քննադատողների նկատմամբ իր կողմից բռնություն կիրառելու մասին։ Այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը երեկ ՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ո՛չ հերքել եւ ո՛չ էլ հաստատել է, որ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին եւ «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին իր հրահանգով են ծեծել` Սերժ Սարգսյանին հայհոյելու համար: «Ես կաշկանդվելու բան չունեմ, այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որեւիցե մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես»,- ավելացրել է Լեւոն Երանոսյանը տես։ :
Հաշվի առնելով այն փաստը, որ Սերժ Սարգսյանին հրապարակավ քննադատողները եւ պետական դավաճանության ու ծանր հանցագործությունների մեջ մեղադրողները բազմահազար են, խնդրում եմ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու վերը նշված պաշտոնատար անձի ապօրինի գործողություններ կատարելու մտադրությունը եւ հետամուտ լինել իրավապահ մարմինների պարտականությունների կատարմանը` պատշաճ քննության առարկա դարձնելու ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանի, Ռազմիկ Պետրոսյանի եւ Սուրեն Սարգսյանի նկատմամբ հարձակումները` բռնության կիրառումը։
Հարգանոք՝
Զարուհի Փոստանջյան
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր