Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Մկրտչյանը՝ եռյակի մասին. «Հասարակությանը լարվածության և սպասումների մեջ գցող կոչեր են անում»

Դեկտեմբեր 11,2014 16:44

«1991-ց սկսած ընդդիմությունը բոլոր ժամանակներում իշխանափոխություն է պահանջել: Երբ ընդդիմությունը չունի ռազմավարություն, այդ դեպքում գնում է նման քայլերի»,-այսօր «Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով եռյակի՝ իշխանափոխության կոչերի մասին հարցերին, այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը: Նա նկատեց, թե «բացառությամբ 1996-ի նախագահական ընտրություններից հետո, չի եղել նախադեպ, որ ընդդիմությունը ճնշում գործադրի նախագահի վրա, որպեսզի նա հեռանա»:

ՀՀԿ-ական պատգամավորը ընդդիմության կոչերը համարում է «հասարակությանը լարվածության և սպասումների մեջ գցող կոչեր» ու մանրամասնում. «Նրանք ռազմավարություն մշակելու փոխարեն սկսում են ազդել մարդկանց վրա: Այդ վատ կետերի վրա ցանկացած մեկը կարող է զգացմունքային մանիպուլյացիա կազմակերպել:Այնպես որ, ես Հայաստանում իշխանափոխության հիմքեր չեմ տեսնում»:

Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը՝(ԵՏՄ) ՀՀ-ի անդամակցությանը, պարոն Մկրտչյանն ասաց. «ԵՏՄ-ին անդամակցումը մեր փոքր հանրապետության համար լուրջ դռներ է բացում, սակայն սա 100 տոկոսանոց հնարավորություններ չի նախանշում»:

Aravot.am-ի դիտարկմանը՝ ինչու՞ պատգամավորը չի նշում նաև այդ անդամակցության ռիսկերը՝ անկայուն շուկա, ինքնիշխանության կորուստ, ոչ հավասար ձայնի իրավունք, Վահրամ Մկրտչյանը պատասխանեց. ««Վերլուծություններից մեկն էլ արտաքին առևտրի մասն է: Ինչ վերաբերում է ինքնիշխանությանը, ապա այդ մասով ասեմ, որ ցանկացած միության մեջ մտնելով՝ պետությունը իր գործառույթների որոշ մասը վերպետական կառույցների է օտարում: Բայց պետք է համեմատական կարգով նայել՝ ինչ եք զիջում ու ստանում»:

Հավասար ձայնի իրավունք չունենալու մտահոգությանն ի պատասխան պարոն Մկրտչյանն ասաց. «ԵՏՄ կառուցվածքի համաձայն՝ բոլոր ձևաչափերով կոնսենսուսով է որոշում կայացվում: Առանց մեր ձայնի երկու երկիր չեն կարողանա որոշում կայացնել: Իսկ փետրվարից արդեն կունենանք երեք ձայնի իրավունք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031