Գյումրիի քաղաքային իշխանության տարբեր պաշտոնյաներ ինձ՝ քաղաքի անցուդարձը լուսաբանող, խնդիրները բարձրաձայնող լրագրողիս, հաճախ են մեղադրում Գյումրիում կատարված լավ աշխատանքները չտեսնելու, դրականը չարձանագրելու համար: Ուզում եմ հարցնել պաշտոնյաներին՝ ինչպե՞ս կարող է լրագրողը խոսել զարգացող քաղաքից, եթե այդ նույն լրագրողը պատուհանից դուրս է նայում ու նրա տեսադաշտում ամեն օր ցեխաշաղախ այս պատկերն է (տես լուսանկարներում) կամ ուզում է անցնել փողոցը, գալ Ձեզ մոտ հարցազրույցների ու չգիտի՝ ինչպե՞ս տեղ հասնի…
Դե ուրեմն ծաղկող Գյումրու մասին Սամվել Բալասանյանի պատկերացումները ռոմանտիկայի ոլորտից են, ու նա ճիշտ կանի՝ ամեն անգամ այս մասին չկրկնի…
Իհարկե, բնավ ցանկություն չունեմ մեղադրել աղքատիկ՝ 3 միլիարդ , 173 միլիոն , 233 հազար դրամ բյուջե ունեցող Գյումրու քաղաքային իշխանություններին կամ հենց նույն Սամվել Բալասանյանին, որին համարում եմ քիչ թե շատ աշխատասեր անձնավորություն. եթե նրա ձեռքը շանս լինի, անպայման ինչ-որ բան կանի…
Կարդացեք նաև
Մտածում եմ՝ միգուցե ես էլ իմ մեղքի բաժինն ունեմ, որ որպես լրագրող, տարիներ շարունակ չեմ կարողացել այնքան հնչեղ ներկայացնել Գյումրու փողոցների վիճակը, որ կառավարությունը սթափվեր, ամաչեր ու այսպես չծաղրեր գյումրեցուն, չարհամարհեր ու չանտեսեր չեմպիոններ տվող, Հայաստանի դրոշը աշխարհով մեկ ծածանող, փառք ու միջազգային ճանաչում բերող այս քաղաքին: Իսկ եթե ասեմ, որ այս հարցում ես կատարել եմ իմ սուրբ պարտականությունները, և ոչ միայն ես, այլ նաև իմ բոլոր գործընկերները, սակայն, մամուլի հրապարակումներին հարկ չեն համարել ուշադրություն դարձնել, այս փաստն ավելի տխուր է…
Այնպես որ, գործուղումներին ու ծառայողական մեքենաներին հսկայական գումարներ տրամադրող մեր իշխանությունները չպիտի զարմանան, որ գյումրեցին փախչում է Գյումրիից, չպիտի հակաճառեն այն փաստին, որ Գյումրին դատարկվում է ու արագ տեմպերով: Իշխող կուսակցությունն ու նրա թեկնածուն էլ իրենց հերթին չպիտի զարմանան, որ իրենք հարգանք չունեն, երբեք ու երբեք չի կարող այստեղից նվազագույն ձայներ անգամ հավաքել…
Ի դեպ, ես խոսում եմ բոլոր գյումրեցիների անունից, քանի որ կան թաղեր, որոնց փողոցներում ցեխի մեջ խեղդվող մարդիկ տեսնելով՝ փառք եմ տալիս իմ բակի այս «նվազ» ցեխոտ փողոցին… Կասե՞ք աշխարհում գոյություն ունի մեկ այլ քաղաք, որի Փրկարարական ծառայության պետը, թաղվելով Ղուկասյան 30 հասցեում գտնվող փողոցի ցեխերի մեջ, ինքն է փրկարարի կարիք ունեցել ու ահազանգել …
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ՇՏԱՊ ԱՀԱԶԱՆԳ
տեսագրությունը եւ լուսանկարը՝ ԱՐԱ ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻ
Հիմա որ ասեմ կասեք էլի խոսեց: Բա ինչ անեմ, բա սա վիճակ է՞: Բա սա մարդկային է՞:
Աում ենք մահացության դեպքերը շատացել են՝ ինֆարկտ, ինսուլտ եւ այլն… Բա էսքան բան օրական տեսնողը ինչ է, ուզում էիք որ երկար ապրե՞ր… Ամեն առավոտ ես էս եւ մեկ ուրիշ ճանապարհով տանից, նախ գնում եմ մանկապարտեզ, աղջկաս հետ եւ ապա թողնելով նրան պարտեզում գնում եմ աշխատանքի՝ դեպի դպրոց: Իմ քայլելու ճանապարհը ամբողջովին այսպես է… Լ՜ավ ես զարմանում եմ արդյոք հնարավոր չէ՞ կարգի բերել: Ասֆալտը թանկ է, չկա, իսկ գոնե կարելի՞ է խճաքար, կճաքար, «ՇեԲեն» լցնել: Դրանից էլ հո շատ ունենք: Լա՜վ արդյոք ամեն անգամ փողոցն էս վիճակին հասցնողների ականջները արդյոք չե՞ն ձայնում… Ախր ամեն անցնել դառնալուց մարդը պարտադիր հիշում է որոշներին վերաբերվող ընտանեկան դրությունը… Հայր, մայր, Կին, երեխա… Արդյոք ձեր ականջները չի՞ ձայնում տեղատարափ հայհոյանքներից ու անեծքներից: Լ՜ավ, մարդ էսքան է՞լ ՊԱԴՈՇ կլինի… Ինչքան ասենք, ինչքան խոսենք, որ հասկանաք թե արդեն խեղդվում ենք: Լռիվ անեծքի բուն էք դառել: Էսօր արդեն հինգերորդ անգամ է, որ կոշիկներս լվանում եմ:
Մի օր էլ կպոկվի ու կառանձնանա կոշիկս իր ռեզինե տակացուից: ու էդպես ինքն էլ ինձ նման կդժբախտանա, կսկսի անիծելը որ իրեն էդ օրին ենք հասցրել: Բոլոր գյումրեցիներին խնդրում եմ նկարեք ձեր տան մոտ գնտվող փողոցները տեղադրեք այս նկարի տակ, հաղորդագրության տեսքով, որ պարզ լինի թե մենակ ես չէ՛, որ տեսնում եմ էս կարգի փողոցները, որ դեռ շատ կան նման փողոցներ ու դա 90% հաստատ կկազմի, եթե ոչ ավելին:
Իմ ու ժողովրդիս անունից պահանջում եմ վերջ տալ մարդու հանդեպ կատարվող այս անհարգալից վերաբերմունքին: Թե՞ դուք մեքենաներով էք շրջում ու ձեզ էնքան էլ տհաճ չէ այս վիճակը… Լ՜ավ մինչեւ ե՞րբ…
Ջրմուղի կատարած անփույթ ու անհետեւողական աշխատանքի պատճառով ինչու՞ պիտի իմ երեխան ամռանը փոշի շնչի, աշնանը ու ցեխակոլոլ լինի…
Ինչ ասեմ ուրիշ ասելու բան չկա, այսինքն կա՛… ինչքան ասես էլի տեղ կա ասելու… մինչեւ անգամ հայհոյելու եւ անիծելու…
ՓՈՂ ԱՇԽԱՏԵԼՆ ԷԼ ԻՐ ՉԱՓՆ ՈՒ ՁԵՎՆ ՈՒՆԻ…
Ասացինք մեր հաշվին ապրեք, չասացինք ստորացրեք ու նսեմացրեք…
Է՜… ինչեւէ… ասողին լսող է պետք…
ՏԱՏՍ ՄԻ ԼԱՎ ԽՈՍՔ ՈՒՆԵՐ, ԱՍՈՒՄ ԷՐ՝ «ՈՐ ԹՔԵՆ ԵՐԵՍԻԴ ԿԱՍԵՍ ՕԽԱ՜Յ ԱՆՁՐԵՎ Է ԳԱԼԻՍ»:
Հա՜, սա էլ ասեմ… էդ ճանապարհով, որը նկարել եմ, մենակ մանկապարտեզ գնացող գալացողների թիվը մոտ 300 անգամ է. առավոտ եւ երեկոյան, էլ չեմ ասում թաղի ու քաղաքի բնակիչները: Դե հաշիվներդ առեք թե օրական քանի անգամ էք հիշվում մարդկանց ուղեղներում, երբեմն էլ բարձրաձայն…
Սիրով ու հարգանքով առավոտ ու երեկո պատասխանատուների ընտանիքներին հիշող ԱՐԱ
Հ.Գ. Երանի՜ մի օր արթնանայի որ ամեն ինչ կարգին է…
ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԻՏԵԼ ԱՅՍՏԵՂ՝
1. https://www.facebook.com/video.php?v=854773244567225&set=vb.100001036716021&type=2&theater
2. https://www.facebook.com/video.php?v=854780564566493&set=vb.100001036716021&type=2&theater
3. https://www.facebook.com/video.php?v=854794404565109&set=vb.100001036716021&type=2&theater