Լրահոս
Օրվա լրահոսը

Ճշմարիտյանը վստահեցնում է, որ արտահանման կառուցվածքում դրական փոփոխություն կա (Տեսանյութ)

Դեկտեմբեր 11,2014 16:19

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողներն էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից հետաքրքրվեցին վերջին շրջանի թանկացումներից, ինչին ի պատասխան, Ճշմարիտյանը հիշեցրեց այսօր նիստին տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի ներկայացրած  արդյունքները: «Ներկայացվեցին այն ապրանքների գծով թանկացումները, որոնք կամ համահունչ են կամ համահունչ չեն դրամի արժեզրկմանը, ուսումնասիրությունները շարունակում են, եւ ըստ հանձնաժողովի նախագահի, եթե չարաշահումներ լինեն, նրանք անպայման արձագանքելու են»,-ասաց Ճշմարիտյանը:

Լրագրողների դիտարկմանը, որ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրները` Ղազախստանն ու Բելառուսն արդեն տարաձայնություններ ունեն միության հետ, պարոն նախարարն ասաց, որ նման երեւույթներ լինում են ցանկացած միության մեջ, ցանկացած տնտեսական հարաբերություններում. «Որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որ որեւէ խնդիրներ լուծվեն, նույնպիսի խնդիրներ են ունեցել նաեւ այլ միությունները, տնտեսական տարածքները: Կարծում եմ, համաձայնություն կգտնեն, անհաշտությունը կվերանա, եւ չեմ կարծում դա լուրջ սկզբունքային խնդիր է»:

Դիտարկմանն էլ` ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Արեւմուտքի դեմ պատժամիջոցներին պետք է միանան նաեւ ԵՏՄ երկրները, պարոն Ճշմարիտյանն ասաց, որ տեղյակ չէ այդ մասին:

Լրագրողների այն դիտարկմանն էլ, որ դրամի արժեզրկումը տնտեսության մեջ խնդիրներ է առաջացնում, նախարարն ասաց, որ, ընդհանուր առմամբ, մեր տնտեսության մեջ եթե հնարավոր լինի արտահանման ծավալները մեծացնել, որի շուրջ կառավարությունը լուրջ աշխատանքներ է իրականացնում, սա հնարավորություն կտա այս տեսակի տատանումներից խուսափել:

Մանրամասն` տեսանյութում

«Մեր այսօրվա արտահանման կառուցվածքում դրական փոփոխություն կա, եթե արտահանման ճնշող մասը նախկինում ԱՊՀ եւ Եվրամիության երկրներն էին` 70%, այսօր 44% այլ երկրներ են: Սա լավ ցուցանիշ է արտահանման դիվերսիֆիկացիայում: Այս տարվա ներդրումները, մասնավորապես, ագրոբիզնեսում, շինանյութերի արդյունաբերությունում, ինֆորմացիոն տեխնոլոգիաներում, ինժեներիայի ոլորտում, մյուս տարի շատ ավելի դրական արդյունքներ են տալու»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031