Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրիում կրակել են փաստաբանի տան պատուհանին

Դեկտեմբեր 11,2014 16:02

Հենց նոր հայտնի դարձավ, որ այսօր առավոտյան ժամը 8.45 սահմաններում կրակել են գյումրեցի փաստաբան Թամարա Յայլոյանի տան՝Պուշկինի փողոց, 16 տան ուղղությամբ՝ վնասելով պատուհանը: Վերջիններս արթնացել են հենց այդ կրակոցից: Թե ո՞րն է պատճառը ու արդյոք կապվա՞ծ է փաստաբանի մասնագիտական գործունեության հետ, այս մասին Թամարա Յայլոյանը դեռ ասելիք չունի, քանի որ դեռ ճշգրտումներ չի կատարել:

Մինչդեռ նրա գրասենյակի հարակից սենյակում աշխատող լրագրող Համլետ Մոսինյանը պնդում է, որ սա դիտավորություն է, որն ամենայն հավանականությամբ կապված է Թամարա Յայլոյանի՝ մասնագիտական գործունեության հետ:

Համլետ Մոսինյանը նաև ասում է, որ Թամարան բազմաթիվ աղմկոտ դատավարություններում կա, թեև նա այնքան բարի, փափուկ անձնավորություն է, որ բազում անգամ անվճար պաշտպանել է անապահով մարդկանց շահերը: «Ես իմ աչքով եմ տեսել նրանց սեփական տան պատուհանը, այն սովորական շենքի երկրորդ հարկի բարձրություն ունի, այդ ժամին շուն երբեք չէին կրակի, որ մտածեն, թե շուն էի խփում ՝պատահաբար իրենց պատուհանին կպավ: Շներին խփում են գիշերը: Միայն մի բան եմ զարմանում, որ այդ ժամին, երբ մարդիկ արդեն արթուն են, աշխատանքի են գնում,քաղաքի կենտրոնական վայրում նման բան է կատարվում»,- ասաց Համլետ Մոսինյանը:

Նշենք, որ փաստաբանի տան պատուհանները նայում են Գյումրու քաղաքապետարանի շենքին :

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031