ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեկնել են Բեռլին՝ քննարկելու Ղարաբաղի հարցը, այս մասին Թվիթերում գրել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Այսօր մեկնում ենք Բեռլին: Համանախագահները կհանդիպեն Գերմանիայի պաշտոնատար անձանց հետ, որպեսզի քննարկեն Լեռնային Ղարաբաղի խնդիրը», – գրել է դիվանագետը:
Թե ինչու են համանախագահները հանդիպում հենց գերմանացիների հետ, նշված չէ, սակայն Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներից է, բայց ոչ համանախագահող:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ