Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվեցին հանրապետության 2014 թվականի 10 լավագույն մարզիկները: 30 մարզական լրագրողների ձայների ամփոփումից հետո ցուցակը գլխավորեց հունահռոմեական ըմբիշ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:
Հայաստանի 10 լավագույն մարզիկների անվանացանկ:
1. Արթուր Ալեքսանյան, հ/հ ըմբշամարտ, 300 միավոր
2. Արսեն Ջուլֆալակյան, հ/հ ըմբշամարտ, 270
Կարդացեք նաև
3. Ռուբեն Ալեքսանյան, ծանրամարտ, 180
4. Գրիգոր Գրիգորյան, ազատ ըմբշամարտ, 175
5. Վանիկ Ավետիսյան, ծանրամարտ, 125
6. Հովհաննես Դավթյան, ձյուդո, 106
7. Տիգրան Կիրակոսյան, մարզական սամբո, 104
8. Մավրիկ Նասիբյան, մարտական սամբո, 97
9. Արթուր Դավթյան, սպորտային մարմնամարզություն, 96
10. Գարիկ Բարսեղյան, ազատ ըմբշամարտ, 74
2014 թվականի Հայաստանի լավագույն թիմ ճանաչվել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ