Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Իմ եղբայր Վազգեն Սարգսյանի բացակայությունը թող հույս չտա, որ նրա զինակից ընկերների վրա հնարավոր է ձեռք բարձրացնել»

Դեկտեմբեր 11,2014 15:21

Ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանի, Սուրեն Սարգսյանի և Մանվել Եղիազարյանի հանդեպ իրար հաջորդող բռնության դեպքերը համարում եմ անթույլատրելի ու դատապարտում եմ:

Ազատամարտիկներն ի զորու են իրենք իրենց պաշտպանել: Նրանք ժամանակին աներեր կանգնել են ռազմի դաշտում ու ապահովել ոչ միայն մեր հաղթանակը, այլև այսօրվա խաղաղությունը: Ստեղծված իրավիճակի և հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է իշխանությունը: Իմ եղբայր Վազգեն Սարգսյանի բացակայությունը թող հույս չտա, որ նրա զինակից ընկերների վրա հնարավոր է ձեռք բարձրացնել:

Համոզված եմ՝ ինչպես Վազգենի օրոք, այնպես էլ հիմա նրանք պիտի միավորվեն, միասնական ու ուժեղ լինեն: Դա է պահանջում մեր բոլորի և երկրի շահը:

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. manvel says:

    ՇՆՈՐԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԱՐԱՄ

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031