Լրահոս
Օրվա լրահոսը

Կակտիվանա Գյումրու «Շիրակ» օդանավակայանի աշխատանքը

Դեկտեմբեր 11,2014 14:40

Կառավարության հավանությունն է ստացել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Գյումրու «Շիրակ» օդանավակայանի ուղևորներին ազատել ելքի համար պետտուրքի վճարումից, ինչը կխթանի ուղևորահոսքի ավելացումը: Այսպիսով,  կառավարության ղեկավարի դիտարկմամբ, խրախուսվում է Գյումրու օդանավակայանի աշխատանքի արդյունավետությունը:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքներում փոփոխություն և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով սահմանվում են արտաքին առևտրի  ոլորտում սահմանափակման ենթակա ապրանքները: Դրանք արտահանելու և (կամ) ներմուծելու համար լիազոր մարմինը տալիս է լիցենզիա կամ թույլտվություն կամ սերտիֆիկատ: Օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության մասին 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Դրա նպատակը առանց ՀՀ կառավարության սահմանած կարգով մակնշված՝ առավելագույն մանրածախ գնի, ինչպես նաև սահմանված կարգով մակնշված՝ առավելագույն գնից բարձր գնով ծխախոտի արտադրանքի վաճառքն արգելելն է և մակնշման կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության միջոցներ սահմանելը:

Հավանության է արժանացել «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը պայմանավորված է ՀՀ տարածքում գործող անմաքս առևտրի խանութների համար ԱԱՀ-ով հարկման հավասար իրավական դաշտի ապահովման անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունման դեպքում բոլոր անցակետերում և մաքսային մարմինների սահմանած այլ վայրերում կապահովվի անմաքս առևտրի խանութների գործունեությունը:

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին, որով սահմանվում է քննչական կոմիտեի ծառայողների կենսաթոշակի իրավունքն անցումային շրջանում:

Նիստում քննարկվել է «Անձեռնմխելի կապիտալի հիմնադրամների (ԱԿՀ) մասին» օրենքի և ևս վեց օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների  նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը: Նախագծով նախատեսվում է  ստեղծել ԱԿՀ-ներ, ինչին ի պատասխան կառավարությունն առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ օրենսդրական նախաձեռնության քննարկումից և դրան անդրադառնալ կառավարության ՀՀ Ազգային ժողով  ներկայացնելիք օրենքների նախագծերի փաթեթի շրջանակում:

Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031