Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեփոխվում է մարդատար-տաքսի ավտոմեքենայով ուղևորափոխադրման կարգը

Դեկտեմբեր 11,2014 14:53

ՀՀ կառավարությունը հաստատել է մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրման կազմակերպման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը: Նոր կարգի գործողությունը տարածվում է մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրում իրականացնող բոլոր կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից), անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց վրա: Լիցենզիայի նոր ձևը և լիցենզավորման փոփոխված կարգը, վարչապետ Հովիկ Աբրահամյանի կարծիքով, կբարելավեն ոլորտի աշխատանքը, ինչը թույլ կտա որակյալ ծառայություն մատուցել քաղաքացիներին: Միաժամանակ կպարզեցվի լիցենզավորման գործընթացը, կնվազի կոռուպցիոն ռիսկը:

Կառավարության նախկին որոշումներից մեկի փոփոխությամբ նախատեսվում է 2015թ. հունվարի 1-ից ՀՀ պետբյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ընդգրկված գիտաշխատողների հավելավճարները սահմանել համապատասխանաբար գիտության դոկտորինը՝ 50 հազար դրամ (20 հազար դրամի փոխարեն), գիտության թեկնածուինը՝ 25 հազար դրամ (10 հազար դրամի փոխարեն): Հավելավճարից կօգտվեն գիտության 700 դոկտոր և 2 հազար 200 թեկնածու:

Գործադիրը հաստատել է «Էքսպո Միլան-2015» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի պաշտոնական մասնակցության ծրագիրը և միջոցառումների ժամանակացույցը: Ցուցահանդեսը, որի խորագիրն է «Կերակրել մոլորակը, էներգիա կյանքի համար», կայանալու է Իտալիայի Միլան քաղաքում 2015թ. մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը: Ակնկալվում է 154 պետության և ավելի քան 40 միջազգային կազմակերպության մասնակցություն, 29 միլիոն այցելու: Հայկական տաղավարը տեղակայված է լինելու «Միրգ և բանջարեղեն» կոչվող կլաստերի տարածքում: Սեպտեմբերի 21-ին նախատեսվում է անցկացնել ՀՀ ազգային օրը:

Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների կողմից ապրանքների ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման հնարավորությունների ընդլայնման նպատակով գործադիրը լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում: Դրա շնորհիվ կընդլայնվի նաև առևտրական գործունեությունից ստացվող եկամուտը շրջանառության հարկի 1 տոկոս դրույքաչափով հարկելու հնարավորությունը:

Գործադիրը հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի անձնական պաշտպանության հատուկ միջոցների ցանկը, դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը, սահմանել քննչական կոմիտեի ծառայողին այլ վայր ծառայության գործուղելիս բնակելի ծառայությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգը և չափը:

 

 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031