Լրահոս
Օրվա լրահոսը

Մշտադիտարկվում է խոշոր ընկերությունների տնտեսական գործունեությունը

Դեկտեմբեր 11,2014 14:37

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Մինչ օրակարգի հարցերին անցնելը վարչապետի առաջարկով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը ներկայացրել է ապրանքների թանկացման վերաբերյալ կատարվող ուսումնասիրության արդյունքները՝ եզրակացնելով, որ նկատվող գնաճը համարժեք է դրամի փոխարժեքի փոփոխությանը (առանձին):

Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով ՀՀ կառավարությունը ՀՀ Ազգային ժողովի նախագահին առաջարկել է 2014թ. դեկտեմբերի 15-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Քննարկվելու է ավելի քան 30 հարց՝ միջազգային 8 պայմանագիր, Եվրասիական տնտեսական միության անդամակցությանն առնչվող օրենքների նախագծեր և այլն:

 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031