Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանում երիտասարդների համար աշխատանք գտնելը գրեթե անհնար է. ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» միություն

Դեկտեմբեր 11,2014 14:32

Սույն թ-ի դեկտեմբերի 10-ին՝ ՍԴՀԿ «Սապպահ Գյուլ» կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում երիտասարդների և ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության վարչության անդամների միջև:

ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը, ելույթ ունենալով Ուսանողական միության անդամների առջև՝ ասաց, որ Ս.Դ. Հնչակյան կուսակցությունը մշտապես ուշադրություն է դարձնում երիտասարդների խնդիրներին, հիշեցրեց, որ ՍԴՀԿ 1887 թ-ին Ժնևում հիմնադրվել է հենց ուսանողների կողմից:

«Չմոռանանք, որ Հնչակյան կուսակցության պայքարի 127-ամյա ճանապարհին  ՍԴՀԿ-ի հեղափոխական դրոշը միշտ բարձր պահել և Հանուն Հայրենիքի ազատագրական պայքարում զոհվել են բազմաթիվ երիտասարդներ»,-նկատեց Վազգեն Մեսրոպյանը:

Վերջինիս խոսքերով էլ, այժմ ՍԴՀԿ-ի պայքարը հանուն երիտասարդների իրավունքների է, որ ոտնահարվում են ամեն քայլափոխի: Նա նաև հավելել է, որ ՍԴՀԿ պայքարը՝ ընդդեմ օլիգարխիայի և հանուն սոցիալական արդարության՝ նախ և առաջ երիտասարդների համար է:

Sargis Tkhruni

Ուսանողական-երիտասարդական միության վարչության անդամ Ռոման Ծատինյանը, դիմելով երիտասարդներին, հայտարարեց, որ Հայաստանում երիտասարդների և, ի մասնավորի, ուսանողների աշխատանքի տեղավորման հարցը գտնվում է ծանրագույն իրավիճակում:
«Երիտասարդներին աշխատանքի վերցնելու համար այնպիսի պայմաններ են առաջ քաշում գործատուները, որ դիմելն ուղղակի անիմաստ է դառնում: Նոր ավարտած մագիստրոսից արդեն իսկ պահանջում են եռամյա աշխատանքային փորձ: Ողբերգություն է, որ մեր երկրում դեռևս աշխատանքային շուկան նման անհեթեթ պահանջներ է առաջ քաշում»,-նկատել է Ռոման Ծատինյանը:
Երիտասարդների խոսքերով, իրենք, ավարտելով բարձրագույն ուսումնական հաստատությունները, որպես կանոն, աշխատում են ոչ իրենց մասնագիտությամբ, ուստի և, շատ դեպքերում, ստիպված են լինում աշխատանք գտնել արտերկրում:
Ռոման Ծատինյանը, համաձայնվելով այդ դիտարկումների հետ, հավելել է, որ գործատուն ոչ մի կերպ չի մտնում բարձրագույն ուսումնական հաստատություններ:
«Ամբողջ աշխարհում ընդունված է, որ մեծ կորպորացիաները արդեն 2-րդ կամ 3-րդ կուրսերից գտնում են իրենց ապագա աշխատակիցներին, վճարում նրանց ուսման վարձը՝ պայմանով, որ հետագայում աշխատելու են հենց իրենց մոտ: Սա նորմալ, ընդունված պրակտիկա է: Մենք առաջիկայում պատրաստում ենք օրենսդրական բարեփոխումների փաթեթ, որը ներկայացնելու ենք հանրային քննարկման և ուղարկելու ենք ԱԺ բոլոր խմբակցություններին: Պետք է այս հարցերին ցուցաբերել ինստիտուցիոնալ մոտեցում»,-ասել է ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» միության ներկայացուցիչը:

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» միության մամլո դիվան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031