Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնիկ Ալեքսանյան. «Ոստիկանությունը տրամադրված է ազատամարտիկների ծեծը բացահայտելու»

Դեկտեմբեր 11,2014 14:09

«Շատ տգեղ է, շատ վատ է այդ ծեծը: Չգիտեմ ինչի համար է՝ պատճառները քաղաքական են, մարդային են, թե ինչ են, ես չեմ ընդունում ազատամարտիկներին ծեծելը: Ավելի ճիշտ՝ վատ եմ ընդունում: Շատ բացասական երեւույթ է>,- այսօր «Հայելի» ակումբում ազատամարտիկների ծեծի հետ կապված այսպիսի գնահատական տվեց ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը կարճ արտահայտվեց՝ «Նողկալի է»:

Հարցին՝ կբացահայտվի՞ այդ դեպքը՝ Լեռնիկ Ալեքսանյանի պատասխանը տարօրինակ էր: Նա ասաց, որ այդպիսի տրամադրվածություն կա: Aravot.am-ը ճշտեց՝ ո՞ւմ մոտ կա տրամադրվածություն՝ բացահայտելու: Նա պատասխանեց՝ ոստիկանության: Հիշեցնենք, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասել էր, որ հայտարարություն չեն տվել ազատամարտիկները եւ իրենք չեն զբաղվում խնդրով:

Լրագրողների դիտարկմանը, որ շրջանառվում է ոստիկանապետի տեղակալի թիկնապահների անունները՝ Լեռնիկ Ալեքսանյանն ասաց. «Հենց դրա համար, որ ոստիկանության թիկնապահների անունն է շոշափվում՝ տրամադրվածությունն այդպես է գալիս»: ՀՀԿ պատգամավորն ասաց, որ ինքը ինֆորմացիա ունի այդ մասին, որ տրամադրված են բացահայտելու:

Անդրադառնալով Ամանորի նախաշեմին գյուղմթերքի թանկացմանը՝ Լեռնիկ Ալեքսանյանն ասաց, որ թանկացումներ շատ չեն լինի:

Լյովա Խաչատրյանի դիտարկմամբ՝ թանկացման համար հիմնական պատճառը դրամի արժեզրկումն է. «Դոլարով առնում են, ներմուծում են, տուժվում են: Գնաճը լինելու է զգալի, մարդիկ ավելի վատ են զգալու, քանի որ տրանսֆերտներն էլ են պակասելու: Ժողովրդի մեծ մասի ռեալ եկամտի միակ աղբյուրն է դա»:

Լյովա Խաչատրյանի դիտարկմամբ նավթի գինը շուկան չի որոշում, քաղաքական որոշումով է կայացվում գինը եւ մենք չգիտենք, թե ինչպիսի քաղաքական որոշում կլինի: Թե ինչ պետք է արվի՝ տնտեսությունը հնարավորինս ճգնաժամից դուրս բերելու, փոխարժեքի տատանման հետեւանքները նվազեցնելու:

Մեր հարցին, թանկացումներն ամանորյա գնումների վրա ինչպես կանդրադառնան՝ Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց. «Նայած ով ինչպես է անցկացնում, մեկը արտասահմանում է անցկացնում, մեկը՝ Դիլիջանում, Սեւանում. ես տանն եմ անցկացնում: Բայց չգիտեմ, թե ինչքան ծախս կլինի»:

Լյովա Խաչատրյանն ասաց, որ իրենց տան ծախսերի հետ ընդհանրապես կապ չունի եւ ինքն անձամբ իր համար նույնիսկ թաշկինակ գնած չկա: Ամանորի սեղանին ԲՀԿ պատգամավորը դնելու է հիմնականում իր մշակած մթերքները եւ իր պահած կենդանիների մսերը. «Հավ էլ ունեմ, ղազ էլ ունեմ , խոզ ունեմ, գոճի, որը մորթելու եմ Նոր տարվան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031