Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ պետդեպը «խորը, խիստ, չափազանց» մտահոգ է  մարդու իրավունքների խախտումներով

Դեկտեմբեր 11,2014 13:57

ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Ջեն Պսակին անդրադարձել է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայլովային կալանավորելու գործին՝ Ադրբեջանի իշխանություններին մեղադրելով իր իսկ ստանձնած պարտավորությունները խախտելու մեջ:

«Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ակտիվիստների, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ աճող սահմանափակումներով: Մենք խիստ մտահոգված ենք, որ Խադիջա Իսմայլովան կալանավորվել է մինչև դատական գործընթացը: Մենք չափազանց անհանգիստ ենք, որ իշխանությունները չեն կատարում իրենց պարտավորությունները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում հարգել իրենց քաղաքացիների հիմնարար իրավունքները և թույլ տալ, որ նրանք ազատ արտահայտեն իրենց տեսակետները», – ասել է Պսակին դեկտեմբերի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ՝ կարծիք հայտնելով, որ Ադրբեջանն իր կայունությունն ավելի լավ կպահպանի, եթե ավելի ազատ հասարակություն ստեղծի:

Խոսնակը նաև վստահեցրել է, որ Բաքվի հետ շփումների ժամանակ, իրենք բարձրացնում են մամուլի ազատության և քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշման հարցերը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031