Դեկտեմբերի 10-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, գողություն կատարելու կասկածանքով, Նոր Գեղի գյուղից բաժանմունք բերման են ենթարկել 1977 թ. ծնված Աշոտ Մ.-ին:
Ոստիկանությունում Աշոտ Մ.-ն խոստովանել է, որ 2013 թ. ամռանը, գողություն կատարելու նպատակով, համագյուղացու՝ 1967 թ. ծնված Մկրտիչ Ս.-ի հետ վերջինիս զոդման սարքով կտրել են Նուռնուս գյուղի վարչական տարածքում գտնվող ջրի խողովակաշարի մի հատվածը, սակայն իրենց կամքից անկախ՝ խողովակները չեն կարողացել գողանալ:
Պատճառվել է մոտ 100.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկվում են միջոցառումներ Մկրտիչ Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն