Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստեփան Մարգարյան. «Մեր պահանջները գնալով ավելի ռադիկալ կդառնան». «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 11,2014 12:27

«ՉԻ»-ի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը։

– Պարոն  Մարգարյան, տպավորության է, որ Եռյակը վերջերս պասիվացել է, համենայն դեպս, Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ ավանդական երթից բացի, տեւական ժամանակ է՝ հրապարակային միջոցառումներ չի արել։

– Այո, Եռյակը պասիվացել է հանրային    միջոցառումներ անցկացնելու առումով։ Բայց մենք այդպես էլ հայտարարել էինք։ Փոխարենը հիմա բավական ակտիվ աշխատանք է ընթանում   կազմակերպական ոլորտում՝ շտաբների կազմավորում, քաղաքացիների հետ «դռնեդուռ» հանդիպումներ եւ այլն։ Բավական լուրջ աշխատանք է գնում ծրագրերի կազմման եւ քաղաքական քննարկումների առումով, մենք գրեթե ամեն օր Եռյակի ներկայացուցիչներով հանդիպումներ ենք ունենում եւ քննարկում հետագա անելիքների մարտավարությունը։   Դրան զումարած խորհրդարանական գործունեությունը. որոշ խնդիրներ կարող են լուծվել օրենսդրական նախաձեռնությունների  տեսքով, եւ չի բացառվում, որ ԱԺ արտահերթ  նիստեր  հրավիրենք։ Այնպես որ, իմ նշած ուղղություններով շատ ավելի ակտիվ ենք աշխատում, քան նախկինում:

– Իսկ չե՞ք վախենո՞ւմ, որ իշխանություններն այս ժամանակը կօգտագործեն Եռյակի դեմ։

– Եռյակը եթե թուլացավ՝ թուլացավ։ Եթե թուլացավ, որեւէ մեկը լուրջ չի ընդունի այդ համագործակցությունը։ Բայց Եռյակն օբյեկտիվորեն կթուլանա այն ժամանակ, երբ իշխանությունները սկսեն աշխատել, եթե իշխանությունները կատարեն հայտարարված պահանջները։ Ես բազմիցս ասել եմ՝ որեւէ քաղաքական ուժ չի կարող արհեստականորեն սրել իրավիճակը եւ օրակարգ թելադրել իշխանություններին։ Քաղաքական ուժը դա կարող է անել այն ժամանակ, երբ օբյեկտիվորեն հասկանալով իրավիճակը, ունենալով ժողովրդի աջակցությունը, իրատեսական խնդիրներ առաջադրի իշխանություններին։

Այսօր հետեւյալ իրավիճակն է. իշխանություններին մենք ներկայացրել ենք պահանջներ, որոնք բխում են նաեւ ժողովրդի ցանկությունից, բայց իշխանությունները չեն կատարել այդ պահանջները։ Ու բնականաբար, մեր պահանջները գնալով ավելի ռադիկալ կդառնան:

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031