«Հայաստանը պետք է հստակ քայլեր ձեռնարկի հարևանների հետ հարաբերություններում առկա խնդիրները կարգավորելու համար», – երեկ երեկոյան Կարսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Թուրքական դիվանագիտության ղեկավարի այս հայտարարությունը հնչել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հերթական՝ թվով չորրորդ հանդիպման ավարտին:
Չավուշօղլուն նաև նշել է, թե հույս ունի, որ Հայաստանը կսկսի համագործակցել տարածաշրջանի պետությունների հետ:
Դրա հետ մեկտեղ, Թուրքիայի արտաքին գործերի նախարարը մեկ անգամ ևս ընդգծել է, որ պաշտոնական Անկարան ճանաչում է թե՛ Ադրբեջանի և թե՛ Վրաստանի տարածքային ամբողջականությունը:
Կարդացեք նաև
Գեւորգ Ստամբոլցյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում