«Երեւան իմ սեր» հիմնադրամը, Սուրբ Սարգիս եկեղեցու հարեւանությամբ, նախատեսում է Երեւանի ավանդական ճարտարապետությանը բնորոշ ոճով կառուցել երկհարկանի, մոտ 800 քմ մակերեսով համերգային մասնաշենք։
Շինարարական աշխատանքների կատարման համար անցկացվող մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել մրցույթի պահանջներին բավարարող բոլոր շինարարական կազմակերպությունները։
Մասնակցության հայտ ներկայացնելու, ինչպես նաեւ մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով անհրաժեշտ է դիմել «Երեւան իմ սեր» հիմնադրամին մինչեւ սույն թվականի դեկտեմբերի 15-ը, ժամը 18։00-ն, հասցեն՝ ք. Երեւան, Բաղրամյան 24, առաջին հարկ, հեռախոս (010) 563132, էլ փոստ [email protected]: