ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց այն տեղեկությունները, որ իր հրահանգով են նախօրեին «Արաբո» եւ «Ապարան» ջոկատների հրամանատարներին ծեծի ենթարկել։
– Պարոն Երանոսյան, նշվում է, որ Դուք Սերժ Սարգսյանի անմիջական հրահանգով եք առաջնորդվել ու Ձեր «տղաներին» ուղարկել եք, որպեսզի ծեծի ենթարկեն Ձեր մարտական ընկերներին, քանի նրանք վերջին ժամանակահատվածում «ակտիվացել» են, ինչը ձեռնտու չէ Ս. Սարգսյանին։ Դուք նման հրահանգ ստացե՞լ եք ու այդ հրահանգը կատարե՞լ եք։
– Ուրեմն Դուք ճիշտ հարց չեք տալիս, Սերժ Սարգսյանն իմ գերագույն հրամանատարն է, Սերժ Սարգսյանը նման խնդիրներ այսօր չի դնի… Հանրապետության նախագահը նման խնդիրներ չի դնի, մարդիկ ինչ-որ անիմաստ տեղեկություններ են տարածում։ Անհարմար է, էլի, չի կարելի հանրապետության նախագահի անունը շոշափել։ Հիմա ընկերներ են, կարող է նստած լինեն, խմած լինեն, վեր կենան, իրար ծեծեն, հանրապետության նախագահի անո՞ւնը շոշափվի։
– Ըստ տեղեկությունների՝ Ձեր հանդիպման ժամանակ Ռազմիկ Պետրոսյանն ու Մանվել Եղիազարյանը հայհոյել են Սերժ Սարգսյանին, քանի որ Դուք փորձել եք նրանց համոզել, որ իրենք Ս. Սարգսյանի դեմ չաշխատեն։ Ու դա են մեջբերել հանցագործները՝ ծեծի ենթարկելիս։
Կարդացեք նաև
– Այդ հարցերին ճիշտ կլինի, որ Ռազմիկը պատասխանի, ես նորից եմ ասում, ես կաշկանդվելու բան չունեմ, այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որեւիցե մի բան ուզենա ասելի, ականջները կկտրեմ շան թուլի պես:
Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որեւիցե մի բան ուզենա ասելի, ականջները կկտրեմ շան թուլի պես:
Ի՞նչ տարբերություն, թե քո ներկայությամբ են ասում, թե քեզնից հեռու, բայց գիտես ասողին: Ի՞նչն է խանգարում նույնն անելը:
ՀՀ քրեական օրենսգիրք. հանրապետության նախագահի հասցեին որեւիցե մի բան (կարեւոր չէ, թե ինչ, լավ թե վատ եւ այլն) ասելը պատժվում է ականջները կտրելով շան թուլի պես: Ի կատար ածողի հեղինակային իրավունքները պահպանված են: