Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ոստիկանապետը հակադրվում է վարչապետին. «Ժամանակ»

Դեկտեմբեր 11,2014 10:48

Ոստիկանապետ Վովա Գասպարյանը երեկ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մի քանի շաբաթ առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարած մտքին, որ առաջիկայում միավորված տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունները կմիավորվեն մեկ այլ ընդհանուր նախարարության մեջ՝ ներքին գործերի նախարարության:

Վովա Գասպարյանը հայտարարել է, որ իր կարծիքով ոստիկանությունն ավելի ճիշտ է, քանի որ ապակուսակցական մարմին է, ոստիկանապետը կուսակցական չէ և չի ենթարկվում կուսակցական ճնշման:

Վովա Գասպարյանի այս հայտարարությունը շատ հատկանշական է և վկայում է, որ ներքին գործերի նախարարության վերաբերյալ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունն անցած ժամանակահատվածում իշխանության օղակներում ոչ թե ամրացել է որպես որոշում, այլ դարձել է ներքին համակարգային պայքարի առարկա, և առկա են տարբեր կարծիքներ: Այլապես, որոշման պարագայում Վովա Գասպարյանը անկասկած չէր հայտարարի, որ իր կարծիքով ճիշտ է ոստիկանությունը:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031