Այսօրվա դրությամբ պետք է արձանագրել, որ ունենք քաղաքական ոգեւորություն, պաթոս, որը թելադրվում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության կողմից, եւ գործողություններ ու ռեսուրսներ, որոնք ԲՀԿ-ի վերահսկողության տակ են։ Առայժմ փողն ու ռեսուրսները չեն գնում «պաթոսի» հետեւից։ Դրա համար երեկվա երթը, թեեւ ուղեկցվում էր «Սերժիկ, հեռա¬ցի՛ր» վանկարկումներով, այնուամենայնիվ, ազդեցիկ չէր։
Խոսքերն այլեւս ոչինչ են հայրենի քաղաքական դաշտում, եթե դրան չեն հետեւում կոնկրետ գործողություններ։ Իսկ գործողությունները կարծես թե անորոշ ժամանակով կամ գուցե մինչեւ մյուս տարվա երկրորդ-երրորդ ամիսը հետաձգվել են։
Եվ հիմա որքան էլ փորձեն ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները պաթոսով «կերակրել» հասարակությանը, չի ստացվելու։ Ի վերջո, Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն արել է այն՝ հավաքելով կես միլիոնից ավել ձայներ։ Բայց հիմա նույնիսկ նա չի կարողանում մարդաշատ ակցիաներ իրականացնել։ Խոսքերն ու դատարկ ոգեւորություններն ազդեցիկ չեն. այլ մեթոդներ են անհրաժեշտ որոնել, գտնել՝ գոնե տրամադրությունները «տաք պահելու» համար:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում