«Հարց է առաջանում՝ ինչի՞ն է միանում Հայաստանը, երբ եվրասիական տարածք գոյություն չունի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց բելառուսցի քաղաքագետ, «Ազատություն» ռադիոկայանի սյունյակագիր Վալեր Կարբալևիչը՝ անդրադառնալով Բելառուսի և Ռուսաստանի միջև առկա տնտեսական խնդիրներին և առևտրային պատերազմին:
Նա նշեց, որ չնայած լուրջ տարաձայնություններ կան Բելառուսի և Ռուսաստանի միջև՝ Բելառուսը չի արգելափակի Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Ըստ նրա՝ թեև Բելառուսն ու Հայաստանը լայն տնտեսական հարաբերություններ չունեն, մեծ առևտրաշրջանառություն չունեն, Բելառուսը դեմ չէ Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը:
«Հայաստանի եվրասիական ինտեգրացիան փաստորեն ոչ մի կերպ չի ազդի Բելառուսի տնտեսության վրա, այսինքն՝ Հայաստանը Բելառուսի համար մրցակից չի դիտարկվում: Չեմ կարծում, որ Բելառուսը դեմ դուրս գա Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը: Խնդիրն այլ է. ինչպես ցույց տվեց շարունակվող առևտրային պատերազմը Ռուսաստանի և Բելառուսի միջև, Եվրասիական տնտեսական միությունը, Մաքսային միությունը չեն գործում ամբողջ ծավալով: Մաքսային խնդիրները, որոնք այսօր առաջացել են Ռուսաստանի և Բելառուսի սահմաններին, խոսում է այն մասին, որ ոչ միայն տնտեսական, այլև մաքսային տարածքը չի գործում, ուստի հարց է առաջանում, թե ինչի՞ն է անդամակցում Հայաստանը»,- ասաց բելառուսցի քաղաքագետը՝ շարունակելով, որ այն փաստաթղթերը, որոնք ստորագրվել են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև, կտրականապես տարբերվում են իրականությունից:
Արաքս Մարտիրոսյան
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում