Գազի գնի թանկացումն այլեւս ոչ թե խոսակցություն է, այլ՝ իրողություն։ Երեկ Երեւանում թանկացավ նաեւ բնական գազը: Գազալցակայաններում 1 խմ գազի դիմաց պահանջում էին 210 դրամ, մինչդեռ դեկտեմբերի 9-ին գազն արժեր 190 դրամ:
Տարակուսած ավտովարորդներին ԱԳԼՃԿ աշխատողներն զգուշացնում էին, որ եւս 20 դրամի թանկացում է սպասվում, եւ այսօրվանից՝ դեկտեմբերի 11-ից, բնական գազը վաճառվելու է 1 խմ-ն 230 դրամով: Սա նշանակում է, որ երկու օրվա մեջ գազի գնի թանկացումը, որը կառավարության ղեկավարը չի ցանկանում տեսնել, կամ էլ որի մասին նա դեռ ինֆորմացիա չունի, կազմել է 40 դրամ, այսինքն՝ 22 տոկոս:
Առաջին հերթին թանկացումից կտուժի ամենաաղքատ խավը՝ տաքսիստներն ու գազելների վարորդները։
Երեկ բեռնափոխադրող ընկերության մի աշխատակից դժգոհում էր, որ մինչ օրս 6000-8500 դրամ էր ծախսում գազ լցնելու համար, սակայն այսօրվանից մոտ 11500-12000 է ծախսելու: Այս թանկացումն առնվազն զարմանալի է, քանի որ Ռուսաստանի հետ գազի գնի վերանայում չի եղել:
Կարդացեք նաև
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում