ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի
11-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սևանի, Վարդենիսի և Դիլիջանի
ավտոճանապարհներին տեղում է անձրև:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից
ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները (բացի Շիշկերտ
տանող ավտոճանապարհից, որը փակ է փլուզման հետևանքով) բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն