Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական եւ քրեադատավարական օրենքները շատ հեռու են այսօրվա ռիթմից

Դեկտեմբեր 11,2014 15:30

Քրեակատարողական հիմնարկները թվաքանակի պահպանման, կերակրման եւ այլ «ծախսերի» իրենց շահաբաժինը, «հանցագործ էլիտան», որը, ի դեպ, վաղուց բանտերում եւ գաղութներում չէ, իր ղումարային եւ «տան» վարձի շահաբաժիններն ապահովում են կալանավորների եւ դատապարտյալների լուռ համաձայնությամբ։

Ըստ նախկին արդարադատության նախարարի, ՀՀ քրեական նոր օրենսգիրքը մեկ տարի է՝ գտնվում է Ազգային ժողովում եւ սպասում է իր հաստատմանը, չնայած, ըստ պետական ծրագրի՝ այն պիտի հաստատվեր մինչեւ 2014 թ. սեպտեմբերի 10-ը (վերջին նախաժամկետում)։ Պրոբացիոն ծառայությունը, որը պիտի ստեղծվեր 2014 թ. հունվարից արդարադատության նախարարությանը կից, չի գործում։ Արմավիրի մարզում կառուցված նոր քրեակատարողական հիմնարկը, որը պիտի ունենար 4 ռեժիմներ՝ փակ, կիսափակ, կիսաբաց եւ բաց, չի շահագործվել եւ մնում է կիսակառույցի կարգավիճակում։ Այս ամենը միայն մեկ պատճառ ունի՝ ջուր լցնել այդ «բիզնեսի» տերերի ջրաղացին։

Իսկ եթե բիզնես չէ, ապա հենց այսօր, գործող օրենսդրության կիրառմամբ կարելի է մոտ 30%-ով թեթեւացնել քրեակատարողական հիմնարկների բեռը, դրանով իսկ թեթեւացնելով պետբյուջեի ֆինանսական վիճակը, որը թվում է, թե ցանկացած պետության հիմնական խնդիրներից է, սակայն չինովնիկներին կամ հանցագործ էլիտային ինչ։ Նրանք մի խնդիր ունեն. ինչքան հնարավոր է՝ ջուր պղտորել եւ պղտոր ջրում ձուկ որսալ, իսկ թե ինչ կկատարվի երկրի հետ՝ նրանք թքած ունեն։

Մեր երկրի նման փոքր երկրում անգամ դատապարտյալների աշխատուժը եւ գիտելիքը պետք է գործածել ի բարություն։ Այսինքն, կարելի էր շատ դատապարտյալների տեղափոխել աքսորականների կարգավիճակի եւ ուղարկել սահմանային գյուղեր եւ շրջաններ, կոնկրետ մասնագիտական հմտությունների օգտագործման ժամկետային ծրագրով, թույլատրելով նրանց ընտանիքներին անգամ տեղափոխվել նրանց հետ ապրելու, թե ինչ օգուտներ կբերեր այդ ծրագիրը՝ խոսել անգամ ավելորդ է, էլ չեմ խոսում տնտեսական օգուտը երկրի համար։

Սակայն ցավալին այն է, որ ինչպես խորհրդային ժամանակներում, այնպես էլ այժմ, մեր կոմերիտական չինովնիկները սովոր են պետությանը, ժողովրդին միլիոնների վնաս տալ, միայն իրենց 1 «ռուբլին» օգտվեն։

Արդարադատություն
հայկական ձեւով

Մենք վերջապես մեծ շուքով տոնեցինք մեր «անկախ» հանրապետության 22 տարին, բայց մինչեւ օրս ապրում ենք խորհրդային վարչաիրավական օրենսգրքով, որը կանոնակարգում է մեր երկրի վարչական մեխանիզմը, սակայն չի աշխատում հասկանալի պատճառներով: Քաղաքացիական օրենսգիրքը, որոշակի փոփոխություններով հանդերձ, միեւնույն է, կրում է խորհրդային ժամանակների քաղաքացիական փոխաբերությունների դրոշմը, որը ոչ մի կերպ չի ապահովում ժամանակակից աշխարհի հետ շփման պայմանները։

Քրեական եւ քրեադատավարական օրենքների փոփոխությունը շատ հեռու է օրվա ռիթմից եւ պահանջներից, իսկ եթե սրան էլ գումարենք մեր դատաիրավական համակարգի չինովնիկների «բոլշեւիզմը» որպես մեծապետական դիկտատուրայի, հանցագործ աշխարհի հետ համատեղ գործունեության բիզնեսի, որի առարկան մարդն է, մեր երկրի քաղաքացին։ Որովհետեւ մեր քրեակատարողական հիմնարկները վեր են ածել շահութաբեր բիզնեսի օբյեկների, որտեղ շահաբաժինները բաշխված են ի սկզբանե։ Ոստիկանությունը եւ դատական մարմինները ապահովում են որոշակի մարդաքանակ, այդ գործունեության ժամանակ կորզելով իրենց շահաբաժինը՝ կաշառքը։

Քրեակատարողական հիմնարկները թվաքանակի պահպանման, կերակրման եւ այլ «ծախսերի» իրենց շահաբաժինը, «հանցագործ էլիտան», որը, ի դեպ, վաղուց բանտերում եւ գաղութներում չէ, իր ղումարային եւ «տան» վարձի շահաբաժիններն ապահովում են կալանավորների եւ դատապարտյալների լուռ համաձայնությամբ։

Մեր դատաիրավաբանական համակարգում անգամ գործող օրենքներն «օգտագործվում» են ինչպես պետք է չինովնիկներին։ Եթե 1930-ական թվականին Ստալինին պետք էին կալանավորներ եւ դատապարտյալներ՝ երկիրը ձրի շենացնելու համար եւ նա թքած ուներ՝ ինչպես այն կկատարվի, ապա մեր «իշխանները» կապիտալի նախասկզբնական կուտակման Մարքսի տեսողությունից ոչ մի կերպ չեն անցնում, քանզի լինելով նախկին կոմերիտականներ, դժվարանում են այլ կերպ մտածել, առավել եւս՝ գործել։ Նրանք էլ թքած ունեն, թե դա ինչ մեթոդներով է կատարվում, մարդկային ճակատագրերի, երկրի դատարկման, թե հանցագործ «էլիտայի» գործընկերության պայմաններում։

«Արդարադատության բիզնեսը» հասել է նրան, որ Եվրոպայից փողեր են վերցնում իբր կալանավորների եւ դատապարտյալների պահման եւ պահպանման, կենցաղային եւ այլ պայմանների բարելավման համար, բայց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խցերը կալանավորներն են վերանորոգում իրենց միջոցներով, իսկ դատապարտյալների ռեժիմները թեթեւացնելու փոխարեն՝ ամեն առիթ օգտագործում են ծանրացնելու կամ կողոպտելու համար։ Ռեժիմի մեղմացումը, վաղաժամկետ ազատումը, որը, ի դեպ, Քրեական օրենսգրքի անքակտելի մասն են, համարյա չի աշխատում, որովհետեւ 100-ից 80-ին ադմինիստրացիան չի էլ ներկայացնում եւ ձգտում է 20-ից 10-ին, 12-ին մերժում է «անկախ» հանձնաժողովը, որը առանց լուրջ պատճառի մերժում է ներկայացնել դատապարտյալին դատարան։ Եվ միայն 8-ից 10 մարդու նկատմամբ է կիրառվում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը՝ վաղաժամկետ ազատում ծանոթների, փողի եւ «վերաբերմունքի» միջոցով։
Քննչական մարմինների կողմից կազմված գործերին ծանոթանալու դեպքում հասկանում ես, որ մեր քննիչների 70%-ի վրա կարելի է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածները:
Պատճառն ամենեւին այն չէ, թե ձերբակալվածներն անմեղ են, բոլորովին էլ ոչ, նրանց մեծ մասը, իհարկե, մեղավոր է, բայց այդ ապացուցելու եւ ճիշտ որակելու համար քննիչները համապատասխան գիտելիքներ չունեն եւ երբեմն համարյա նույն գործողությունների համար սահմանվում են տարբեր քրեական հոդվածներ, տարբեր պատիժներով։ Բնականաբար, քննիչները սկսում են սուտ եւ կեղծ ցուցմունքներով գործեր կազմել եւ ուղարկել դատարան։ Դատարաններն էլ իրենց հերթին, երբեմն ոչ պրոֆեսիոնալ լինելու, իսկ առավել հաճախ կորպորացիոն շահերից ելնելով, դատապարտում են հնարավոր, իսկ երբեմն նաեւ անհնար բարձր պատժաչափերով։ Օրինակ, եթե մեկին կատարված հանցանքի համար ավելի քիչ են դատում, քան այդ նույն հանցփորձի համար, որը անգամ ՀՀ Քրեական օրենքով սահմանում է հանցանքի պատժի 3/4 -ը միայն, որն է տրամաբանությունը, իրավագիտությունը, այնպես, ինչպես եւ ցանկացած գիտություն ունի իր տրամաբանությունը, սակայն, երբ շփվում ես մեր դատաիրավական եւ քրեական կատարողական հիմնարկների հետ, ապա հասկանում ես, որ դրանք միայն ձեւական դրածոներ են։ Մարդկանց դատում են, որովհետն ինչ-որ մեկին դա պետք է, իսկ եթե ոչ, ապա ամենածանր հանցանքի դեպքում անգամ ազատում են. շատ կարճ ժամկետներում կամ ընդհանրապես չեն բացահայտվում, թեկուզ եւ ամբողջ հասարակությունը գիտի, տեղյակ է։

Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031