Ռուսերեն հրատարակվել է Արմեն Ասատրյանի «Փիրումյաններ» գիրքը, որը վերաբերում է Փիրումյանների իշխանական տոհմի ծագմանը, պատմությանը, առնչություններին: Գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակների համար: Հեղինակը վեր է հանել հնարավոր բոլոր փաստերն ու տեղեկությունները՝ կապված Փիրումյանների ծագման, ինչպես նաեւ Բայանդուր ու Փիր անունների ու այդ արմատով բառերի հետ:
Արմեն Ասատրյանը մի քանի տարի առաջ էլ հրատարակել է «Կարբի. պատմությունը, հուշարձանները, էթնոգրաֆիան», «Օհանավանի հնագույն դպրոցը» գրքերը, բազմաթիվ հրապարակումներ ունի հանրապետական մամուլում եւ մասնագիտական հրատարակություններում՝ Հայաստանի մշակութային հուշարձանների, մշակույթի, երկրաշարժերի մասին: Գիտնականն ուսումնասիրում է Հայաստանի հին բնակավայրերը, տոհմերն ու ուսումնական հաստատությունները:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ
10.12.2014
Հարգելի հեղինակ խնդրում եմ հնարավորության դեպքում ուղրարկել ՛՛Փիրումյաններ՛՛ գրքի էլեկրոային տարբերակը իմ էլեկտրոնային հասցեյով
Հարգանքով
Ռուզանա
էլ փոստ՝ [email protected]