Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկներին ծեծի ենթարկողը Վովա Գասպարյանի տեղակալ Լյովա Երանոսյանի թիկնապահներն են եղել. 1in.am

Դեկտեմբեր 10,2014 23:24

«Խնդիր ունեն, թող գան հայտարարություն տան, ոչ թե թերթերում հոդվածներ տպել տան»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ արձագանքելով երեկ ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանի և Ռազմիկ Պետրոսյանի ծեծի դեպքին: Ոստիկանապետը, ըստ էության, խուսափեց խոսել դեպքի մանրամասների մասին, թեև նրա որոշ ձևակերպումներից ակնհայտ էր դառնում, որ նա ավելին գիտի:

Ոստիկանապետի լռությունը պատահական չէ, քանի որ «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ազատամարտիկներին ծեծի ենթարկողների մեջ են եղել նաև իր տեղակալ՝ ոստիկանության զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի թիկնապահները:

Բանն այն է, որ ազատամարտիկներին «Գետափ» ռեստորանում ընթրելու է հրավիրել հենց Երանոսյանը, որտեղ երկար-բարակ զրուցել են տեղի ունեցող իրադարձություններից, պլաններից և այլնից: Հավանաբար Երանոսյանը, որը լավ հարաբերությունների մեջ է նշված ազատամարտիկների հետ, այդ ընթրիքի ժամանակ փորձել է բարեկամական խորհուրդ տալ՝ հեռու մնալ քաղաքական գործընթացներից և չներքաշվել տեղի ունեցող քաղաքական խմորումների մեջ: Այդ ընթացքում նրանց սեղանին պարբերաբար մոտեցել ու հեռացել են ինչ-որ երիտասարդներ, որոնք արդեն դրսում մասնակից են եղել վիճաբանությանը: Ռեստորանից դուրս գալուց հետո, Մանվել Եղիազարյանի խոսքով, իրենց են մոտեցել 7-8 երիտասարդներ և խոսքուզրույցի բռնվել: Երիտասարդներն ասել են, թե «կողքի կուպեում» նստած են եղել և լսել են, որ ազատամարտիկները ուզում են իշխանափոխություն անեն, նախագահ փոխեն: Հետո ավելի է թեժացել վիճաբանությունը և, ազատամարտիկի ձևակերպմամբ, «մի երկու հատ տվել են իրար», ու հետո նրանք գնացել են իրենց ճամփով, ազատամարտիկները՝ իրենց:

 

Մանրամասները կարող եք կարդալ` 1in.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Garegin says:

    Համոզված եմ, որ պարոն Գասպարյանը տեղյակ է, սակայն հիշեցնեմ, որ օրինախախտումների վերաբերյալ լրատվամիջոցների միջոցով հնչեցված փաստերը նույնկերպ պետք է ընկալվեն, ինչպես անձնապես գրված հայտարարությունը, եթե իհարկե Ոստիկանությունն օրենքը չի մեկնաբանում ըստ Գասպարյանի:

  2. Naira says:

    Սրբի դիմակ է հագել ու սրտառուչ ելույթներ է ունենում հեռուստատեսությամբ, սակայն իրականում գազան է թաքնված այդ դիմակի տակ, այն էլ գիշատիչ գազան: Դրա համար էլ իր ղեկավարած համակարգն էլ ստոր և անմարդկային կենդանիներից է բաղկացած և ոչ մի հասարակ քաղաքացի տանել չի կարողանում ոստիկաններին: Գետինը մտնեք, թուրքից էլ վատն եք / վախենամ գետին էլ չընդունի սրանք նման ստոր արարծներին/

  3. Nara says:

    Это 100%-я провокация! И полиция обязательно должна найти всех причастных лиц! Стоит внимательно прочитать все отзывы, и чувствуется, как тщательно приготовились к этой гнусной акции!! Жаль, что в ней участвуют “азатамартикнер”.

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031