Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Սամսոնյանը պատասխանում է Գայանե Առուստամյանին

Դեկտեմբեր 10,2014 22:21

«Լաչառությամբ ու բարձր գոռալով չի որոշվում՝ ով է ճիշտ, ով՝ սխալ: Երբ որ մարդիկ իրենց քաղաքական, քաղաքացիական գործունեության հիմքում դնում են զոռբայությունը, դա ավելի արատավոր է, քան՝  զրպարտությունը»,- դեկտեմբերի 1-ին լրագրող Գայանե Առուստամյանի եւ «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանի միջեւ արձանագրված միջադեպի վերաբերյալ ու ի պատասխան Գայանե Առուստամյանի մեղադրանքների՝  ասաց «Քաղաքացիական գիտակցություն» հկ նախագահ Նարեկ Սամսոնյանը:

Իրեն ուղղված Առուստամյանի մեղադրանքին ի պատասխան, թե Նարեկ Սամսոնյանը, որպես ականատես փոխանակ դատապարտեր հայհոյանքը, լղոզեց իրականությունը, Նարեկ Սամսոնյանը ասաց՝ ինքը դատավոր չէ ու մեղադրեց Առուստամյանին, որ իմանալով, որ LGBT դրոշի մասին խոսակցությունը կարող էր բորբոքել հանդիպման մասնակիցներին  մասին բարձրաձայնել է: «Ցավում ենք, որ սրանով կարող է վատ նախադեպ ստեղծվել, որ սրանից հետո ով առաջինը գոռա դիմացինի վատը լինելու մասին, ինքը համարի, որ ճշմարտությունն ապացուցել է: Իրենց ֆեյսբուքյան գրառումներով այնպիսի տպավորություն են ստեղծում, ասես Գայանե Առուստամյանին «հոշոտել» են ներկաների աչքի առջև։ Այնինչ միջադեպը ուղեկցվել է փոխադարձ հայհոյանքներով և ներկաներս ստիպված էինք հանդարտեցնել թե՛ Հովհաննիսյանին, թե՛ Առուստամյանին։ Ընդհանրապես այս միջադեպին հաջորդած, մեղմ ասած, ոչ ադեկվատ արձագանքը ամբողջությամբ կասկածի տակ է առնում վերոգրյալ մարդկանց ազնվությունը։ Ի՞նչ է նշանակում դիմացինին մեղադրել «կնոջը հայհոյելու» մեջ և չխորշել սեփական ֆեյսբուքյան էջում ամենավերջին սեռական բնույթի հայհոյանքներով գրառումներ և մեկնաբանություններ անել։

Վերջում ընդամենը կավելացնեմ, որ ցավում եմ այն մարդկանց համար, որոնց կարծիքով մարդու իրավունքներն ու Եվրոպական արժեքները սկսում և ավարտվում են հայհոյանքներով և այլակարծության մերժմամբ։ «Ով մեզ հետ չէ նա ֆաշիստ է» կարգախոսը շատ նման է քաղաքական մարգինալ ուժերից մեկի հռետորաբանությանը», պարզաբանեց Նարեկ Սամսոնյանը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գայանե says:

    Եթե Նարեկ Սամսոնյանին թվում է, թե իր ֆունկցիոների կերպարով իմ հասցեին զազրախոսություններ հնչեցնելով հաջողելու է կարիերա անել, ապա ստիպված եմ նրան հիշեցնել իր տեսակի մարդկանց հետ ավանդաբար պատահող նույն իրավիճակը` երբ նրա ետեւից մի օր գան, ոչ ոք չի գտնվելու, որ մի խոսք ասի ի պաշտպանություն, քանի որ իր շուրջը գտնվող բոլորին նա արդեն մատնած է լինելու:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031