«ՔԳ» ՀԿ հայտարարությունը Ազատամարտիկների նկատմամբ իրականացվող բռնությունների վերաբերյալ
Վերջին օրերի ընթացքում ղարաբաղյան պատերազմի մասնակիցների նկատմամբ իրականացված բռնությունները շարունակվում են:
Այսօր առավոտյան իր տան դիմաց դիմակավոր անձանց կողմից ծեծի է ենթարկվել լրագրող, ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը: Չորս դիմակավոր անձինք օրը ցերեկով զինված հարձակում են իրականացրել ազատամարտիկի նկատմամբ, ինչի հետևանքով Սուրեն Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
«Քաղաքացիական Գիտակցություն» ՀԿ Խորհուրդը խստորեն դատապարտում է ղարաբաղյան հերոսամարտի մասնակիցների նկատմամբ իրականացվող բռնությունները և իր զորակցությունն է հայտնում վերջին օրերին բռնությունների ենթարկված ազատամարտիկներին:
Կարդացեք նաև
Անկախ քաղաքական հայացքներից և պայքարի ընտրած միջոցներից՝ ազատամարտիկների նկատմամբ տեղի ունեցող ցանկացած բռնություն մեր կողմից դիտարկվում է, որպես քաղաքական հետապնդում: Միևնույն ժամանակ ցանկանում ենք ընդգծել, որ ի հեճուկս ոստիկանապետի կողմից տրվող հավաստիացումների՝ այս դեպքերն ապացուցում են, որ ՀՀ Ոստիկանությունը նույնիսկ անկախության մարտիկների անվտանգությունը չի կարողանում ապահովել, ուր մնաց՝ շարքային քաղաքացիների:
Վլադիմիր Գասպարյանի կողմից ղեկավարվող կառույցն իր հետևողական անգործությամբ ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ոստիկանության բարեփոխումների մասին հավաստիացումներն ընդամենը բեմադրվող ներկայացման ժամանակ ասված գեղեցիկ խոսքեր են և ոչ ավելին:
«Քաղաքացիական Գիտակցություն ՀԿ Խորհուրդ