Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանի հոգեբուժարանում կատարվել են նախարարի հանձնարարականները

Դեկտեմբեր 10,2014 20:58

Կոտայքի մարզում աշխատանքներն ավարտելուց հետո ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Սևանի հոգեբուժարան: Հանդիպումը նախապես ծրագրված չէր: Ու չնայած այցի անսպասելի լինելուն,  հոգեբուժարանում կատարվել էին նախորդ հանդիպման ժամանակ նախարարի կողմից տրված հանձնարարականները: Մասնավորապես` մեկ ամսում հիմնանորոգվել են հոգեբուժարանի չորրորդ և վերանորոգվել յոթերորդ մասնաշենքերը:

Տնօրեն Գագիկ Կարապետյանը նախարարին ներկայացրեց իրականացված  աշխատանքները: Արմեն Մուրադյանն այցելեց ճաշարան, լվացքատուն, շրջեց բաժանմունքներով, ծանոթացավ բուժական և ախտորոշիչ ծառայությունների, սննդի և դեղերի ապահովման,  հանգստի կազմակերպման հնարավորություններին:

Առողջապահության նախարարը կարևորեց անհրաժեշտության դեպքում հիվանդների անհետաձգելի առաջին բուժօգնության կազմակերպմանը, անվտանգությանը, ինչպես նաև հակահրդեհային կանոնների պահպանմանը վերաբերող հարցերը։ Նախարարը զրուցեց  բուժանձնակազմի և հիվանդների հետ։  Նա իր գոհունակությունը  հայտնեց Սևանի հոգեբուժարանում հիվանդների բուժման և խնամքի ուղղությամբ տարվող աշխատանքներից:

 

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031