Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ բոլոր մաքսակետերի «դյութի ֆրի»-ներին ուզում են ԱԱՀ-ից ազատել

Դեկտեմբեր 10,2014 18:30

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն առաջարկում է «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարել:

Վաղը կառավարության նիստին կներկայացվի օրենքում փոփոխություն անելու նախագիծը, ըստ որի, Հայաստանի բոլոր անցակետերում, մաքսային մարմինների կողմից սահմանված այլ վայրերում անմաքս առեւտրի խանութների (դյութի ֆրի) գործունեության համար հավասար պայմաններ պետք է  ապահովվի:

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի պահանջներին համապատասխան ստեղծված անմաքս առեւտրի խանութներում միջազգային երթուղիներով մեկնող ուղեւորների համար կազմակերպված ապրանքների մանրածախ վաճառքի նկատմամբ, եթե այդ ապրանքները մինչեւ վաճառքի դրվելը անցել են մաքսային ձեւակերպում ներքին տարածքից ապրանքների արտահանման համար Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով». նախագծով օրենքի Հոդված 1-ում առաջակվող փոփոխված տարբերակն է:

Նախագծում նշված է, որ օրենքում փոփոխության անհրաժեշտությունը բխում է Հայաստանի տարածքում գործող անմաքս առեւտրի խանութների համար ԱԱՀ-ով հարկման հավասար իրավական դաշտի ապահովման անհրաժեշտությամբ:

Ներկայումս, ինչպես գրված է կառավարություն ներկայացվող փաստաթղթում,

ՀՀ մաքսային օրենսգրքի պահանջներին համապատասխան անմաքս առեւտրի խանութները գործում են ոչ միայն օդանավակայաններում, սակայն, բացառությամբ օդանավակայաններում գործող անմաքս առեւտրի խանութներից, որոնք ազատված են ԱԱՀ-ի վճարումից, մնացածը գտնվում են ԱԱՀ-ով հարկման դաշտում, ինչն  անհավասար պայմաններ է ստեղծում նույն գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների համար:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031