Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լևոն Զուրաբյանը` եռյակի պառակտման մասին

Դեկտեմբեր 10,2014 17:27

«Ես ոչ մեկի ընկալումները մեկնաբանելու անհրաժեշտություն չեմ տեսնում»,-Aravot.am-ի հարցին` այն, որ «Ժառանգությունն» սկսել է առանձին հանրային քննարկումներ անցկացնել, դա վկայու՞մ է այն մասին, որ «Ժառանգությունը» եռյակից պոկվելու փորձեր է անում, այսպես պատասխանեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհանիսյանը վերջին օրերին Երևանում և ՀՀ մարզերում նախաձեռնել էր   հրապարակային հանդիպումներ: Այս փաստը իշխանական դաշտից շատերը մեկնաբանում են որպես եռյակի պառակտման նախադրյալ, թեև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ժխտել էր այդ կարծիքները:

Լևոն Զուրաբյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ եռյակը գործում է և պառակտման որևէ հարց չկա:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031