«Մենք ուզում ենք, որպեսզի բիզնեսն աշխատի օրենքի շրջանակներում, օրենքի դաշտում»,- այսօր` դեկտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նրա խոսքերով` եթե բիզնեսին որեւէ ապօրինի միջամտություն լինի, ապա կառավարությունն անպայման կարձագանքի. «Մեր խնդիրն է, որ բոլորը օրենքի շրջանակներում աշխատեն: Մենք պետք է դրան հետեւենք եւ լինենք հետեւողական»:
Անդրադառնալով «Նաիրիտ» գործարանին` պարոն Աբրահամյանը հայտարարեց, որ կառավարության այսօրվա խնդիրը «Նաիրիտի» խնդիրներին լուծում տալն է:
Իսկ հարցին, թե ինչպե՞ս է նա գնահատում Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման տարիների ընթացքում «Նաիրիտի» վերագործարկմանն ուղղված գործողությունները, նա պատասխանեց. «Մենք փորձելու ենք այսօրվա առկա խնդիրներին տալ լուծում, մեր խնդիրն է ոչ թե նայել անցյալին, այլ նայել ապագային»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ