«Ինձ ստիպել են իրականացրել Դինքի սպանությունը: Յասին Հայալը մեղքն իր վրա է վերցնում, ասում է` «ես եմ ստիպել», սակայն նա չի տալիս սպանության հետևում կանգնած մարդկանց անունները: Ուսումնասիրե՛ք իմ հայտարարությունները, և կգտնեք սպանության հետևում կանգնած մարդկանց»: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Օգյուն Սամասթը` Ստամբուլի «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքին սպանողը։ Սամասթը լույս է սփռել այն իրադարձությունների վրա, որոնց մասին մինչ այդ լռել է:Դեկտեմբերի 5-ին նա դատարան էր կանչվել, սակայն ոչ որպես գործով կասկածյալ, այլ որպես վկա: Նա նամակ է հղել Հրանտ Դինքի սպանության գործը վարող դատախազին` նշելով, որ ցանկանում է խոսել սպանության մասին:
«Նախկինում իմ հիշատակած ոստիկանության աշխատակիցների՝ Ռամազան Աքյուրեքի [Դինքի սպանության ժամանակահատվածում՝ Տրապիզոնի անվտանգության գլխավոր վարչության հետախուզական բաժնի ղեկավար – Սիվիլնեթ], Ալի Ֆուաթ Յըլմազերի [Դինքի սպանության ժամանակահատվածում` Ստամբուլի ոստիկանության հետախուզության վարչության պետ – ՍիվիլՆեթ] և գործով անցնող մյուս մարդկանց հարաբերությունները ուսումնասիրելուն պես իրականությունն ի հայտ կգա»,- ասել է Օգյուն Սամասթը:
Դինքի սպանության գործով որպես վկա հանդես եկող Սամասթը պատմել է, թե ինչ է արել Տրապիզոնի Փելիթլի շրջանում [Սամասթը ծագումով Տրապիզոնից է – ՍիվիլՆեթ] նախքան Հրանտ Դինքի սպանությունը և ինչպես է ծանոթացել Յասին Հայալի [Դինքի սպանության հրահրող – ՍիվիլՆեթ] հետ: Նա նշել է, որ մինչև Յասին Հայալի [Սամասթը նրան անվանել է «թաղային հեղինակություն» – ՍիվիլՆեթ] հետ ծանոթանալը որևէ քաղաքական հայացքներ չի ունեցել:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում