Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գտնում է, որ մեր երկրում վերջին մի քանի տարիներին մարդու իրավունքների առումով, ընդհանուր առմամբ, վիճակը նույնն է: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Իշխանյանն ասաց, որ Հայաստանում մարդու իրավունքները կամ վատ են կամ շատ վատ են. վատ է լինում նախագահական ընտրությունների ժամանակ:
2014-ին, Ավետիք Իշխանյանի համար, ամենամեծ հարվածը մարդու իրավունքներին Սուրիկ Խաչատրյանի` Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակումն էր, Նախախորհրդարանի 7 անդամների ավտոմեքենաների հրկիզումն ու Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների նկատմամբ դաժան դատավճիռները. «Դրանով Հայաստանի իշխանություններն ասացին, որ մարդու իրավունքներն իրենց համար զրո նշանակություն ունեն»:
Ավետիք Իշխանյանի մեկնաբանությունները` տեսանյութում
Այսօր, Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով Ամերիկյան համալսարանում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն ամփոփեց իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի գործունեության լավագույն լուսաբանման համար
լրագրողական մրցույթի արդյունքները:
Կարդացեք նաև
Մրցույթին մասնակցել էին տպագիր մամուլի, հեռարձակվող կամ առցանց լրատվամիջոցների լրագրողներ, ինչպես նաեւ անհատ քաղաքացիներ:
Առաջին մրցանակին արժանացավ լրագրող, Aravot.am կայքով հրապարակվող «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության ծրագրի ղեկավար եւ խմբագիր՝ Գայանե Աբրահամյանը:
Երկրորդ մրցանակը վերցրեց Yerkir.am-ի լրագրող Աստղիկ Կարապետյանը:
Երրորդ մրցանակին արժանացավ «Ար» հեռուստաընկերության լրագրողը:
Խրախուսական մրցանակներ ստացան «Առավոտ» թերթի լրագրողներ Նելլի Բաբայանը եւ Լուսինե Բուդաղյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ