Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կիրո Մանոյան. «Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների սերտացումը պետք չէ, որ լինի Հայաստանի հաշվին»

Դեկտեմբեր 10,2014 16:33

«Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է եւ մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը միշտ հիշի դա, քանի որ այն բխում է նաեւ իր շահերից»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպես պատասխանեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով վերջերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին Թուրքիա, որի ընթացքում Ռուսաստանը հայտարարեց, որ նվազեցնելու է Թուրքիա մատակարարվող գազի գինը:

Մեր հարցին, թե ինչպես Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ տնտեսական այդ սերտ հարաբերությունները կազդեն տարածաշրջանում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա, պրն Մանոյանը պատասխանեց.«Հասկանալի է, որ այսօր Թուրքիան Ռուսաստանի համար կարող է ինչ-որ դերակատարություն ներկայացնել, հաշվի առնելով այն, որ Թուրքիան չի մասնակցում արեւմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառած պատժամիջոցներին:Այս պարագայում Ռուսաստանը կարող է փորձել բավարարել Թուրքիային, սակայն Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների սերտացումը պետք չէ, որ լինի հայության եւ Հայաստանի հաշվին»։

Պրն Մանոյանը չի բացառում, որ Ռուսաստանը կարող է Թուրքիայի հետ բարեկամական կապերն ամրապնդել հենց Հայաստանի հաշվին. «Կարող է լինել այնպես, որ տնտեսական հարաբերությունների խորանալու դեպքում նաեւ խորը քաղաքական հարաբերություններ ստեղծվեն: Եվ եթե տնտեսական հարաբերություններն այնքան խորանան, որ Ռուսաստանը սկսի ինչ-ինչ պատճառներից ելնելով փորձել բավարարել Թուրքիայի պահանջները, ապա չի բացառվում, որ դա անի մեր հաշվին»:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031