Դեկտեմբերի 7-ին Տորոնտոյի Սուրբ Երրորդություն եկեղեցում տեղի ունեցավ 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան պատարագ:
Պատարագին ներկա էին Կանադայի խորհրդարանի պատգամավոր, պահպանողական կուսակցության անդամ Ջո Դենիելը, Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, բազմաթիվ կանադահայեր:
Դեսպան Եգանյանը, դիմելով ներկաներին, առանձնակի ուշադրություն հրավիրեց դեկտեմբերյան արհավիրքին միջազգային հանրության կողմից տրված արձագանքին, հայկական համայնքների հումանիտար մասնակցությանը, արդյունքում սփյուռք-հայրենիք կապերի ամրապնդմանը, ավերիչ երկրաշարժի ստեղծած հետևանքների շարունակական հաղթահարմանը:
Ջո Դենիելը ներկաներին փոխանցեց Կանադայի վարչապետի ցավակցությունները:
Կարդացեք նաև
Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված պատարագներ մատուցվեցին նաև Կանադայի մի շարք այլ քաղաքներում:
ՀՀ ԱԳՆ