Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ նախարարությունը շահագրգիռ է, որպեսզի ավելի մեծ թվով իրանցի ուսանողներ գան Հայաստան` կրթություն ստանալու

Դեկտեմբեր 10,2014 16:08

ՀՀ կրթության և գիտության  նախարար Արմեն Աշոտյանն  այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Ողջունելով հյուրին՝ նախարար Ա. Աշոտյանն  անդրադարձել է  կրթության  բնագավառում հայ-իրանական առկա համագործակցությանը և զարգացման հեռանկարներին՝ նշելով, որ կրթամշակութային երկխոսությունը միջպետական հարաբերությունների կարևոր հարթականերից մեկն է: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում սովորող իրանցի ուսանողների և ասպիրանտների խնդիրներին, որոնք հիմնականում առնչվել են վերջիններիս կրթության կազմակերպմանը: Նախարարը պատրաստակամություն է հայտնել առանձին հանդիպում ունենալ Հայաստանում սովորող իրանցի ուսանողների հետ՝ նրանց հուզող խնդիրներին անձամբ ծանոթանալու և դրանց լուծում տալու նպատակով:  Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ նախարարությունը շահագրգիռ է, որպեսզի ավելի մեծ թվով իրանցի ուսանողներ գան Հայաստան` կրթություն ստանալու:

ՀՀ-ում Իրանի դեսպանն իր շնորհակալությունն  է հայտնել նախարարությունը` ընդգծելով, որ գերատեսչությունը միշտ ընդառաջում է իրանցի ուսանողների  և ասպիրանտների հետ կապված խնդիրների լուծմանը: Դեսպանի խոսքով`  իրանցի ուսանողները, վերադառնալով հայրենիք, իրենց հետ տանում են Հայաստանի հետ կապված ջերմ հուշեր: Նա նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-իրանական կրթական ծրագրերի հետագա իրականացմանը:

Նախարար Արմեն Աշոտյանը Իրանի կրթության և գիտության նախարարին հրավիրել է Երևան` մասնակցելու հաջորդ տարի կայանալիք նախարարական գագաթաժողովին, որին մասնակցելու են 47 եվրոպական երկրների նախարարներ` քննարկելու եվրոպական ընդհանուր կրթական տարածքի ապագան: “Վերոնշյալ գագաթաժողովը տեղի է ունենում 2-3 տարին մեկ: Առաջին անգամ այն տեղի է ունենալու ոչ ԵՄ անդամ հանդիսացող երկրում: Հայաստանը եվրոպական բարձրագույն կրթության պատասխանատու երկիր է մինչև 2015 թվականի օգոստոս ամիսը:Այդ կապակցությամբ Հայաստանը դիմել է իր եվրոպացի գործընկերներին` Երևանում կայանալիք գագաթաժողովին հրավիրել նաև Հայաստանի հարևան երկրների, այդ թվում` Իրանի գործընկերներին: Ես լիազորված եմ եվրոպացի գործընկերների անունից Իրանի կրթության և գիտության նախարարին հրավիրել Հայաստան` մասնակցելու այդ միջոցառմանը”,-նշել է Ա. Աշոտյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ՀՀ դպրոցներում պարսկերենի դասավանդմանն ուղղված մասնագիտական քննարկումներ կազմակերպելու հարցը, ինչպես նաև կրթության ոլորտում հայ-իրանական նոր հուշագրի ստորագրման հնարավորությունը:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031