Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուստամ Գասպարյանի հայտարարությունը՝ «Արցախի եւ Հայաստանի միջեւ լինելու է մաքսակետ»

Դեկտեմբեր 10,2014 16:05

Այսօր ԲՀԿ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը ազատամարտիկների հավաքին հայտարարեց. «Արցախի եւ Հայաստանի միջեւ լինելու է մաքսակետ»:

Aravot.am-ի դիտարկմանը, որ դա հերքում են իշխանությունները՝ Ռուստամ Գասպարյանը պատասխանեց. «Եթե մաքսակետ չլինի, ուրեմն Արցախը պետք է միավորեն Հայաստանին, որ Արցախն էլ մտնի Մաքսային միության մեջ: Եթե Հայաստանն առանց Արցախի է մտնում ՄՄ, ո՞նց կարող է երկու պետությունների մեջ ՄՄ չլինի: Մենք չենք ընդունում, որ Արցախը մեր տարածքը չի, հենց դրա համար էլ պայքարում ենք, որ մերը լինի»:

Մեր դիտարկմանը, որ մի քանի անգամ «Ժառանգության» կողմից բարձրացվեց այդ հարցը՝ ԼՂՀ ճանաչման, բայց խորհրդարանական ուժերը մերժեցին, ասացին, որ դրա ժամանակը չի՝ Ռուստամ Գասպարյանը պատասխանեց. «Բայց մեր ճանաչելն ինչ-որ բան կտա՞ր: Ընդունենք, որ մենք ճանաչեցինք Արցախի անկախությունը, դա ինչ-որ բան տալի՞ս է»:

Մեր դիտարկմանը, որ դա առաջին քայլն էր՝ պահանջելու ուրիշներից, որ նույնն անեն՝ նա պատասխանեց. «Կան քաղաքական ինչ-որ բաներ, որ երեւի ժամանակը չի մեր կողմից ճանաչելու: Դեռ մենք պիտի աշխատենք, որ ուրիշները ճանաչեն»:

Մեր հարցին՝ եթե մաքսակետ դրվի, Ղարաբաղը չի՞ մեկուսացվի՝ նա պատասխանեց. «Մեր իշխանությունները պատճառաբանում են, թե ձեւականություն է դա լինելու, բայց չեմ կարա ասեմ: Ես մտածում եմ՝ եթե Ադրբեջանը միանա ՄՄ-ին, Ղարաբաղի կազմով է միանալու, չէ՞, քանի որ դեռ այսօր համարվում է Ղարաբաղի կազմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031