Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը ողջունելի համարեց պոլիկլինիկայի միակ սոնոգրաֆիստի` երրորդ երեխայի դեպքում սեռը չասելու մոտեցումը

Դեկտեմբեր 10,2014 15:46

Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մարզպետ Արամ Հարությունյանի հետ այցելեց Եղվարդի Նաիրիի բժշկական կենտրոն: Նախարարի ուշադրության կենտրոնում էր վիրաբուժական բաժանմունքը: Հիվանդանոցի տնօրեն Արմեն Նազարյանը ներկայացրեց, թե ինչ վիրահատություններ են իրականացվում և ինչ ծավալներով: Արմեն Մուրադյանը հետաքրքրվեց նաև պետական պատվերի ծավալներով:

Նոր Հաճնի պոլիկլինիկայում նախարարը շրջեց կաբինետներով, այցելեց ախտորոշիչ բաժանմունք, լաբորատորիա, զրուցեց այցելուների հետ: Պոլիկլինիկայի տնօրեն Արարատ Երանոսյանը տեղեկացրեց, որ առողջության պահպանման առաջնային այս օղակում սպասարկվում է 13 000 բնակիչ, որից 3200-ը` երեխաներ: Արմեն Մուրադյանը հետաքրքրվեց Իմունականխարգելման ազգային ծրագրի ընթացքով: Բուժանձնակազմի հետ զրույցի ժամանակ նախարարն անդրադարձավ 2015թ. մեկնարկող սրտի անհետաձգելի վիրահատությունների նոր ծրագրին: Կարևորեց դրա արդյունավետ իրականացումը Երևանում և մարզերում: Ցորենի ալյուրի հարստացման ծրագրի մասին խոսելիս պոլիկլինիկայի բուժաշխատողները վկայեցին, որ վերջին տարիներին աճել է անեմիաներ ունեցող մարդկանց թիվը: Արմեն Մուրադյանը կարևորեց նաև հղիության արհեստական ընդհատումների դեմ պայքարը: Նա ողջունելի համարեց պոլիկլինիկայի միակ սոնոգրաֆիստ Աննա Գրիգորյանի` երրորդ երեխայի դեպքում սեռը չասելու մոտեցումը:

Նախարարի հաջորդ կանգառը Հրազդանի բժշկական կենտրոնում էր։ Համաշխարհային բանկի վարկային ծրագրով հիմնանորոգվել են կենտրոնի հիվանդանոցի, ծննդատան և պոլիկլինիկայի մասնաշենքերը, որոնք հագեցվել են բժշկական նորագույն սարքերով: Կենտրոնի տնօրեն Ռոբերտ Սահակյանը ներկայացրեց բժշկական կենտրոնում մատուցվող ծառայությունները: Պատվաստումների սենյակում նախարարը հետաքրքրվեց նախազորակոչի պատվաստումների իրականացմամբ, զրուցեց նախազորակոչիկների հետ: Արմեն Մուրադյանը եղավ նաև վիրահատարանում և վերակենդանացման, թերապևտիկ և ծննդաբերական բաժանմունքներում, հետաքրքրվեց հիվանդների վիճակով:

Հրազդանի բժշկական կենտրոնում տարեկան կատարվում է շուրջ 700 վիրահատություն: Ընթացիկ ամսում գրանցվել է 945 ծնունդ:

Կոտայքի մարզի բժշկական կենտրոններում ընթացքի մեջ է շտապօգնության արդիականացման ծրագիրը: Նախարարը և շտապբուժօգնության ծառայությունը համակարգող, առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը հետաքրքրվեցին ծառայության աշխատանքներին ու խնդիրներին, հորդորեցին ակտիվացնել էլեկտրոնային համակարգին անցումը` աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար: Հաջորդիվ Կոտայքի մարզպետարանում տեղի կունենա հանդիպում բուժաշխատողների հետ:

Առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031