«Ոստիկանությունը ոստիկաններին չէր պատկանում, որովհետեւ ոստիկանության շարքերում կային շատ երեւույթներ, որոնք քավոր-սանիկներով եւ այլ երեւույթներով սողոսկել էին համակարգ եւ համակարգը դարձրել էին չարչիատուն»,- այսօր` դեկտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարեց, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Նա նշեց, որ երեք տարիների ընթացքում ոստիկանությունը ազատվել է բոլոր այն ոստիկաններից, որոնք համարձակություն են ունեցել չվերափոխվել. «Այսօր մենք խոսում ենք մարդու իրավունքների մասին, մենք ազատվել ենք նրանցից, ովքեր մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ են ունեցել: Կան մարդիկ, որոնք դեռ դիմադրում են, բայց ես չեմ կարծում, որ առողջ օրգանիզմը կթողնի, որ նրանք մնան: Առողջ օրգանիզմը միշտ օտարին վանում է իրենից»:
Հարցին, թե ինչո՞ւ ոստիկաններ չկան Գագիկ Ծառուկյանի կազմակերպած հանրահավաքներին, արդյոք վստահություն կա՞, որ հեղափոխություն չի լինելու, նա պատախանեց, որ վստահ է՝ հեղափոխություն չի լինելու:
Մյուս հարցին, թե պատճառն այն է, որ Գագիկ Ծառուկյանն է գլխավորո՞ւմ շարժումը, նա պատասխանեց, «Որովհետեւ ես վստահ եմ, որ բոլորն էլ խելամիտ մարդիկ են, եւ հասկանում եմ, որ ամեն տեսակ խժդժումներ եւ հեղափոխություններ, այն ոգով, որ ես զգում եմ, ոչ մի լավ բանի չի բերի»:
Կարդացեք նաև
Մեկ այլ, հարցի, թե Գագիկ Ծառուկյանի շարժումն ինչի է՞ բերելու, նամանավանդ, այն դեպքում, երբ Վլադիմիր Գասպարյանը թիրախներից մեկն է. «Ես չգիտեմ, թե ում երեւակայությունն է, ես թիրախ երբեք չեմ լինում, ես թիրախավորում եմ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ