ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 10¬ին հանդիպել է Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր նորանշանակ դեսպան Թիան Էրլունի հետ:
ԱԺ փոխնախագահը շնորհավորել է Թիան Էրլունին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ դեսպանի գործունեությունը նպաստավոր կլինի հայ¬չինական ավանդական համագործակցության առավել խորացման եւ զարգացման համար: Պարոն Շարմազանովը կարեւորել է միջխորհրդարանական կապերի սերտացումն ու զարգացումը, պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը: Նրա գնահատմամբ՝ տարբեր ոլորտներում համագործակցության մեծ ներուժ կա, որը պետք է արդյունավետ օգտագործվի:
Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները հավատարիմ են խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքին եւ դրական է գնահատել Չինաստանի իշխանությունների հավասարակշիռ դիրքորոշումն այս հարցում:
Դեսպան Թիան Էրլունը, շեշտելով, որ տպավորված է հայ¬չինական համագործակցության բարձր մակարդակով, պատրաստակամություն է հայտնել ձեռնարկելու անհրաժեշտ քայլեր՝ փոխադարձ համագործակցության նոր մակարդակ ապահովելու եւ միջպետական ու միջխորհրդարանական կապերն առավել զարգացնելու համար: Նա ընդգծել է, որ Չինաստանը ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով, Մինսկի խմբի ձեւաչափով:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տնտեսական, կրթական, մշակութային, հումանիտար եւ այլ ոլորտներում համագործակցության հեռանկարներին: Կողմերը կարեւորել են բարեկամ երկրների խորհրդարանների միջեւ փորձի փոխանակումը եւ փոխայցելությունները:
ՀՀ ԱԺ