Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյան. «Մեզնից ուզում են ազատվեն» (Տեսանյութ) 

Դեկտեմբեր 10,2014 14:49

«Եթե կանչեն ասեն հեռու մնացեք, պիտի հեռո՞ւ մնանք, իհարկե՝ ոչ»,- այսօր ազատամարտիկների հավաքին Aravot.am-ի հետ զրույցում ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը այսպես մեկնաբանեց ոստիկանությունում իրենց ուղղված հորդորը, որ հեռու մնացեք քաղաքականությունից:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ի երեկոյան Արցախյան ազատամարտի մասնակիցներ՝  Ապարանի ջոկատի  հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը եւ «Արաբո»  ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը ծեծի էին ենթարկվել: Ազատամարտիկները վստահ են՝ սա իշխանությունների ձեռքի գործն է եւ կատարվածը քաղաքական պատվեր է: Այսօր օպերայում նրանք հավաքվել էին՝ որոշելու, թե որոնք են իրենց հետագա անելիքները:

Ռազմիկ Պետրոսյանի խոսքերով՝ «Ամեն ինչի միջով անցել ենք, հլը էլի ենք անցնելու: Նալբանդյանն է ասել, չէ՞՝ այդքան հեշտ չի ազատություն սիրելը: Ցավում եմ, որ մեր՝ պետականություն ունեցած ժամանակ ենք սրա միջով անցնում: Սրա միջով իրավունք չունեին ազգին անցկացնել: Ցավը մի քանի հոգու խնդիրը չի, ազատամարտիկի խնդիրը չի: Եթե երկրում ուզում են, Աստված մի արասցե, վախի մթնոլորտ ձեւավորեն, մենք իրավունք չունենք թույլ տալու: Մենք վախեցած չենք, բայց որեւէ մեկի մտքով չանցնի ժողովրդին վախեցնել: Իրենք ազատամարտիկի վրա ձեռք բարձրացնելով՝ ուզում են ի ցույց դնեն Հայաստանին, որ եթե մենք կարում ենք ազատամարտիկ ծեծենք, բա մնացածին ինչ կարանք անենք: Չեն կարա անեն, իրանք ազատամարտիկ չեն կարա ծեծեն, ժողովրդի վրա ձեռք չեն կարա բարձրացնեն: Մեզնից մեկն էլ որ սաղ մնա, իրենց համար արդեն պրոբլեմ է: Դրա համար մեզնից ուզում են ազատվել: Ֆիզիկապես կարան ազատվեն՝ գնդակահարեն, ոչնչացնեն, աքսորեն»:

Նա հիշեցրեց, որ իր պապն էլ է 18 թվին Ապարանում թուրքերի դեմ կռվել, ամենաառաջինն իրեն են աքսորել. «Հիմա նույն տարբերակն է, ես էլ Ղարաբաղում եմ կռվել, ինձ էլ պիտի աքսորեն: Ժամանակն է: Այն ժամանակ չեն կարողացել հավաքվել իրար շուրջ, հիմա մենք որոշել ենք հավաքվել իրար շուրջ»:

Մեր հարցին՝ վտա՞նգ են տեսնում իշխանությունները ազատամարտիկներից՝ Ռազմիկ Պետրոսյանը պատասխանեց. «Իրենք չեն սիրում մեր ժողովրդին: Կապ չունի ազատամարտիկ ես, թե ինչ ես, ազատ խոսք ասողին չեն սիրում: Իր սեփական հայրենիքը սիրողին չեն սիրում, մեզ փորձում են հանել իրար դեմ, չեն կարողանալու: Մենք քաղաքականության մեջ էլ ենք ազնիվ: Այ դրա համար չեն սիրում մեզ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031